Sunday, November 27, 2011

Իսկ ժամանակն անցնում է...


Նա գիտեր,որ ժամանակն անցնում է…
Արթնացավ վաղ առավոտյան,բացեց պահարանը,առանց ուշադրություն դարձնելու ընտրեց առաջին պատահած վերնաշապիկը,հագավ,գնաց խոհանոց,թեյը դրեց կրակին,մոտեցավ հայելուն ու,,,,նայում էր….նայում էր երկար` ուսումնասիրելով դեմքի ամեն մի մասնիկը,,,,ինչ-որ բան փոխվել էր,ինչ-որ բան էլ առաջվանը չէր,,,”ի՞նչը” հարցրեց ինքն իրեն`անգիր իմանալով իր իսկ հարցի պատասխանը…Դե իհարկե,,,ինչ-որ բան առաջվանը չէ,,,ոչինչ այլևս առաջվանը չէ,,,,փոխվել է ամեն ինչ,,,,աչքերի փայլն է խամրել,,,նայում էր երկար ու,ասես, տեսնում էր մեկ ուրիշին,,,,այն առույգ ու կայտառ աղջնակից միայն անունն էր մնացել,,,,ու հոգին,,,,Փոխվել էր ամեն ինչ,միայն ոչ հոգին,,,,հոգին նույնն էր մնացել`հաղթահարելով անգամ այն փաստը,որ ժամանակն անցնում է….
Վերցրեց վրձինը,փորձեց դեմքին նկարել այն կայտառությունը,որ տեսնում էր նախկինում ամեն անգամ հայելու մեջ նայելիս,,,փորձեց աչքերի մեջ նկարել այն փայլը,որ վաղուց արդեն մարել էր,,,չստացվեց,,,դեն նետեց վրձինը,հագավ վերարկուն ու դուրս եկավ…
Քայլում էր երկա~ր,շա~տ երկար,,,,իսկ ժամանակն անցնում էր,,,
Քայլում էր երկարուձիգ ճանապարհով`ինքն էլ չիմանալով,թե ուր են տանում ոտքերը,,,իսկ ոտքերը նրան միայն մի տեղ կարող էին տանել,,,այնտեղ,,,, այնտեղ,որտեղ նրանք հանդիպեցին վերջին անգամ,,,այնտեղ,ուր թափվեցին բազմաթիվ արցունքներ,ուր վերջին անգամ միմյանց հանդիպեցին նրանց շուրթերը,ուր հնչեցին բազմաթիվ բառեր,,,
Բառեր,որոնք դեռ հնչում են նրա ականջներում,հնչում ամեն րոպե,ամեն վայրկյան,,,իսկ ժամանակն անցնում է…
Մոտեցավ նստարանին,,,,նստեց,հայացքը հառեց դեպի երկինք ու,,,,նայում էր,,,,քարացած հայացքով նայում էր երկնքին,,,ասես սպասում էր ինչ-որ մեկին,,,,իսկ ժամանակն անցնում էր,,,,
Սպասում էր,քաջ գիտակցելով,որ նա չի գալու,,,,նա հեռացել էր,հեռացել անվերադարձ,,,ու անգամ իրենց սերն անզոր էր հետ բերել նրան,,,
Նա հիմա էնտեղ էր` վերևում,,,նայում էր աղջկա քարացած հայացքին,տանջվում տառապում,ուզում էր իջնել,ամուր գրկել նրան,համբուրել ու ասել,որ եկել է,իր կողքին է,որ էլ երբեք չի գնա,,,,բայց, ավա~ղ,,,ետդարձի դռները փակվել էին իր առջև,,,իսկ ժամանակն անցնում էր,,,
Վեր կացավ,երբ արդեն ուշ երեկո էր,,,թափ տվեց ձյունոտ վերարկուն ու քայլերն ուղղեց դեպի իր համար շատ հարազատ ու շատ խորթ ծառուղին,որ տանում էր դեպի տուն…
Ներս մտավ,հանեց վերարկուն,վառեց վառարանը,գնաց ննջասենյակ,բարձի տակից հանեց օրացույցը,ջնջեց այդ օրվա ամսաթիվն ու պառկեց քնելու,,,
Իսկ ժամանակն անցնում էր,,,


Արքայադուստրերը դժբախտ չեն լինում...

Հույս...միայն դա էր մնացել...հուսալ,որ ամեն ինչ լավ կլինի,որ մի օր իրենք միասին կլինեն,որ էլ երբեք ոչինչ չի բաժանի իրենց,ու նրանք կապրեն ուրախ ու երջանիկ,այնպես,ինչպես իր մանկության հեքիաթների արքայազնն ու արքայադուստրը....Նա հավատում էր իր հեքիաթին,չէ՞ որ դեռ մանկուց հայրն իրեն հաճախ էր "արքայադուստրս" դիմում...իսկ հայրիկը միշտ ճիշտ է,,,ուրեմն ինքն արքայադուստր է,իսկ արքայադուստրերը դժբախտ չեն լինում...