Tuesday, September 24, 2013

;)

Հեչ եղել ա՞, որ զգաք, որ ուղղակի անկարող եք...Անկարող եք փոխել ինչ-որ բան,,,
Իմ մոտ հաճախ ա լինում,,, ու էսօր էդ օրերից ա...
Երբ տեսնում ես,ոնց են ընկերներդ իրենք իրենց միջից կռծում,,,, Կիսվում քո հետ,նեղվում,,,, ու ուղղակի չգիտես ինչ ասես,,,, չգիտես ոնց ասես,որ իրենք միակը չեն նման իրավիճակում ու որ ամեն բան անցողիկ ա,,,, չգիտես ոնց ասես,որ մի օր էս օրը հիշելուց ուղղակի բարի դեմքով ժպտալու են,,,ընդամենը....
Իսկ էսօր,,, էսօր ուղղակի տենց օր ա,,, մեկն ա էն օրերից, որոնք ինչ-որ մարդկանց համար պարտադիր ձախ են գնում...Ուղղակի տենց ա ստացվել,որ էսօր էդ ինչ-որ մարդիկ դուք եք....
Մի բանում ես միշտ վստահ եմ եղել... Կյանքում ամեն ինչ, ինչ տեղի ա ունենում, պատճառ ունի,,, լինելու բանը լինում ա,,,, ու եթե էսօր էս լինելու բանը վատն էր,ուրեմն կամ մի օր միանգամից կփոխվի դեպի լավը,կամ ուղղակի մի ուրիշ բան կպատահի,որը կապացուցի,որ էսօրվա կատարվածը ամենալավ լուծումն էր....
ՈՒղղակի ուզում էի ասել քեզ, որ կյանքը տրված ա ոչ միայն լավ,այլ նաև վատ զգացողություններ ապրելու համար,,,, ուղղակի ԺՊՏԱ ու մտածի,որ մի օր  ավելի լավ ա լինելու,քան մտածում ես...
Ես վստահ եմ դրանում,,
Դու էլ հավատա... :*



Thursday, September 19, 2013

Լիալուսին

Բարև,,, 
Հեչ եղել ա՞, որ փորձեք ամեն ինչի մեջ մեղավորներ գտնել: ՈՒ կապ չունի՝ էդ "մեղավորը" կլինի շնչավոր թե անշունչ...
Իմ մոտ հաճախ ա լինում... 
Գլխացավ ունեմ, եղանակից ա,,,, փռշտում եմ, սաղ էդ ալերգիան ա մեղավոր (ու հեչ,որ նախորդ օրը պաղպաղակ էի ուտում, չնայած,որ անձրև էր):
Հիմա ասածս ինչ ա..... 
Ասում եմ էս լիալուսինը ոնց ա է համը հանում: Հիմա ամբողջ գիշեր չեմ քնելու... ու քիչ ա որ չեմ քնելու, մի հատ էլ ստիպված եմ լինելու մտածել...Իսկ մտածելն էլ հո լավ բաների մասին չէ՜ր լինելու... բա ո՜նց կլիներ... 
Մի խոսքով, հեչ լավ բան չի լիալուսինը...հաստատ սաղ վատ բաների մեջ ինքն ա մեղավոր... պետք ա մի հատ ստատիստիկա հավաքել,տեսնել ինքնասպանությունների, բաժանումների ու մյուս վատ բաների քանի տոկոսն ա եղել լիալուսնից հետո:
Չվախենաք,,,խոստանում եմ, որ ոչ ինքնասպան կլինեմ,ոչ էլ կբաժանվեմ ինչ-որ մեկից.... 
Բայց դե մեկ ա,,, ինչ լինում ա,լիալուսնի մեղքով ա (համենայն դեպս հիմա ամենահարմարը դրան մեղադրելն ա):
Իսկ ես գնացի մտածելու... 



Sunday, July 28, 2013

BarCamp Artsakh 2013 took place in Shushi.

BarCamp is an international network of user-generated unconferences primarily focused around technology and the Web. In Armenia BarCamp has been held since 2009. It is already 5 years that people who usually meet online, gather in one place, communicate with each other offline, learn about innovations in Web sphere and just have fun.
Starting from 2010 BarCamp takes place in Artsakh also. This year BarCamp Artsakh took place from 24 to 28 of July in Shushi. Nearly 70 people from Republic of Armenia and Republic of Nagorno-Karabakh were participating in it. Guests from Denmark and USA were especially impressed by the warm atmosphere. The initiators and organizers of this year’s BarCamp Artsakh were AYDC (Artsakh Youth Development Center), the ministry of youth and culture in NKR and the ministry of youth affairs and sport of RA.
During these 5 days , besides the presentations, which were mostly concerning blogging and media, the participants had the chance to meet the Prime minister of NKR Ara Harutyunyan. The meeting was held in warm and friendly ambiance.
Especially impressive and interesting was the excursion in Shushi and Dadivank. The participants visited the museum of art in Shushi and the church of St. Khazanchetsots, knew a lot about NKR and had the opportunity to see one of the most ancient churches in Artsakh-Dadivank.

In the end the participants had a final meeting, discussed the pluses and the minuses of the unconference, took photos and departed with the hope to meet next year again in the frames of BarCamp Artsakh 2014


Saturday, July 13, 2013

:*

Էն,որ ժամանակը թռնելու սովորություն ունի,երբեք գաղտնիք չի եղել ինձ համար: Բայց էն,որ ժամանակը կարողանում ա նաև թռցնել,էդ ես նոր եմ հասկացել:
Ընդամենը մի ամիս,,, մի ամիս՝ լի սիրով ու երջանկությամբ,,, մի ամիս՝ լի եթերային զգացողություններով,,, մի ամիս՝ լի ուղղակի սիրելու ու սիրված լինելու հնարավորությամբ: Մի ամսվա ընթացքում հասցրել ենք սիրել,սիրվել, կռվել, հաշտվել, հեռավորության վրա զգալ միմյանց ներկայությունը, կարոտել, ճանապարհել,դիմավորել,,,,Ընդամենը մի ամիս, որի ընթացքում հասցրի հասկանալ,թե ինչքան թանկ ես ինձ համար, թե ինչքան եմ սիրում քեզ ու թե ինչքան շատ ա քեզ պինդ գրկելու ու բաց չթողնելու ցանկությունը:
ՈՒ դեռ քանի՜-քանի ''մի ամիս-ներ'' ենք ունենալու՝ լի մի քանի անգամ ավելի շատ էմոցիաներով:
Սիրում եմ քեզ, Արևս,,, ու էս աշխարհում ոչինչ ու ոչ ոք չի կարող ինձ հակառակում համոզել...
ՈՒզում եմ ամեն ամիս էս օրը օրացույցի վրա նշել որպես ևս մեկ ամսվա վերջ՝ լի սիրով ու ջերմությամբ:

Thursday, June 20, 2013

Արևիս...:*

10 օր,,,, դեռ նոր ա ամեն ինչ սկսվել,բայց արդեն բաժանում,,, 10 օրով,,, անկախ մեզնից,,,հանգամանքների բերումով,,,,
Մեռնում եմ մենակ էն մտքից, որ 10 օր չեմ տեսնելու քեզ, քո աչքերը, չեմ բռնելու ձեռքդ, չես գրկելու ինձ,չես համբուրելու,,,, չեմ զգալու սրտիդ զարկերն ու շնչառությունդ,,,, 10 օր անընդմեջ չեմ կարողանալու աչքերիդ նայել ու ասել, որ սիրում եմ քեզ,լսել,որ սիրում ես ինձ.... 10 երկա՜ր ու ձիգ օրեր...
Էսօր լրացավ իմ ու քո հանդիպումների մի շաբաթը,,,, 7 երջանիկ օր, 7 օրյա հեքիաթ,որ ապրեցինք միասին,,,, ու դեռ միլիոնավոր այսպիսի 7-եր ենք ապրելու,,,,,7,,,իմ ու քո սիրելի թիվը,,,,
Էս 10օրերի ընթացքում չմոռանաս սափրվել (:P), փողոցների անցումներն անցնել մենակ կանաչ լույսի տակով, ձեռքիդ վերքը մշակել, ու ամենակարևորը ժպտալ ու ամեն փոքր հնարավորության դեպքում ինձ հիշեցնել որ սիրում ես,,,միշտ հիշել,որ սիրում եմ,,,
Իսկ ես փոխարենը խոստանում եմ ամեն վայրկյան մտածել քո մասին, սիրել քեզ ու կարոտել,,,, ու ինչքան էլ դժվար լինի բաժանումը, շատ չտխրել ու միշտ հիշել,որ 10օրից հետո մի ամբողջ կյանք ենք ապրելու միասին, փորձելու ապրել միասին....
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, իմ միակ Արև :*


Saturday, June 15, 2013

Ժպտա :Ճ

Բարև,,,, հա, քեզ հետ եմ,,, ասում եմ բարև,,,,ժպտա՜,,, ժպտա, որովհետև ամեն ինչ ուղղակի հոյակապ ա,,ժպտա,որովհետև կյանքը լավ բան ա... ու գիտե՞ս ինչի, ,,, որովհետև....

Որովհետև երբ ուղղակի մի օր լրիվ պատահաբար քո կյանքում հայտնվում ա մեկը,ով դառնում ա առօրյայիդ մի մե՜ծ մասը, հասկանում ես,որ կյանքը լավ բան ա,,, երբ զգում ես,որ չես կարողանում տխրել,որովհետև չեն թողնում քեզ, հասկանում ես,որ կյանքը կարող ա ավելի լավը լինել,քան դու պատկերացնում ես,,,երբ անկախ քեզնից անընդհատ ժպտում ես,ուրեմն կյանքը հիասքանչ ա,,,ու վերջապես,երբ կա մեկը,ում կարոտում ես անգամ էն ժամանակ,երբ իր կողքին ես,ուրեմն միանշանակ կյանքը հեքիաթային ա....
ՈՒղղակի ուզում եի ասել,որ սիրում եմ կյանքը, սիրում եմ ազատությունը, սիրում եմ սիրելու զգացողությունը,,, ու ուղղակի,,,, սիրում եմ,,,, 

Հիմա քո հերթն ա,,, գնա ու սկսիր,,, սկսիր սիրելուց,,,թեկուզ հենց նրա համար,որ դրանից ավելի հաճելի զգացմունք չկա,,, սկսիր սիրելուց,,,,հենց թեկուզ կողքիդ դրված վերնաշապիկից....

Իսկ ես գնացի,,,,եկել էի ասելու,որ միշտ չի,որ  պետք ա խոսել մենակ վատ բաներից... լավ բաները մեր կյանքում շա՜տ-շատ են,,,, պետք ա ուղղակի դրանք նկատել....

Ժպտա... :Ճ

Thursday, June 13, 2013

Իսկ հեռախոսը լռում էր....

Հեքիաթ էր,,,, հեքիաթ էր թվում ամեն ինչ,,, առաջին իսկ վայրկյանից,,,, ամեն պահը,ամեն ակնթարթը....
Նա գեղեցիկ էր, հմայիչ, մեռնելու աստիճանի գերող ձայնի տեմբռով,,, օրիգինալ,խենթ, գիժ...
Կասկադը, գիշերային Երևանը, Հախվերդյանն ու գինու շիշը,,,, երևույթներ,որոնք կազմում էին հեքիաթի անբաժանելի մասը...
Երկուսով, միասին,,, գիշերվա խավարի մեջ...
Փշրվեց...
Մի քանի ակնթարթում սկսված հեքիաթը տևեց ընդամենը մի քանի ակնթարթ.... ու փշրվեց... Մարդկային վախի գործոնն էր, նորը գտնելու ու այն ևս մեկ անգամ կորցնելու վախի,թե ուղղակի հերթական գիժ ցանկությունը, ոչ ոք չգիտեր,,,, գիտեին միայն մի բան... նրանք միասին էին,բայց իրար օտար,,,կամ թե հարազատ,բայց առանց միմյանց,,,,,
Հերթական անքուն գիշերներից մեկի ընթացքում Լիլիթը հասկացավ,որ անհնար է շարունակել ապրել մի հեքիաթում,որ վերնագիր չուներ, որ անգամ չուներ բովանդակություն և եզրափակում....
Էգոիզմի պակասն էր,թե նրան ճանաչելու անհագ ցանկությունը,ինքն էլ չգիտեր,,,, միակ բանը,որ կարող էր այդ պահին օգնել,որ ազատվի շնչուղիների կապանքներից, հեռախոսն էր.... Մի քանի բառ, մի քանի կետադրական նշան,որ ամբողջովին նկարագրում էին հոգեվիճակը մեկի,ով ուղղակի դադարել էր զգալ իրականությունը,,,,ապրում էր մի հեքիաթում,որ կամ գոյություն չուներ,կամ էլ պարզապես տեսլականն էր հեռու՜ հեռավոր իրականության.... և հենց դա էր պետք պարզել....
՞Ես չեմ կարողանում էգոիստ լինել... բռնել ես ինձ ու բաց չես թողնում.... բաց թող,,,կամ բռնիր,,,Չեմ ուզում էլ մտածել քո մասին... Ի վերջո սահմանիր այդ գրողի տարած հեքիաթի վերջը,,,,որովհետև քանի դեռ հեքիաթը չի ավարտվել,ես չեմ կարող  ջնջել դրա սկիզբը....՞

Մի քանի բառ, մի քանի կետադրական նշան,որ ամբողջովին նկարագրում էին հոգեվիճակը.... հոգեվիճակ,որ ամբողջովին կախված էր մի քանի տողից,,,, տողեր,որ կսահմաներին հեքիաթի վերջը,,,նամակ,որ վերջ կդներ ամեն ինչին,,,,,
Իսկ հեռախոսը լռում էր,,,,,,,,




Saturday, June 1, 2013

Բարև....

Բարև...
Այդ ես եմ,,, Ես եկել եմ,,,թո՛ղ ինձ ներս...Բացի՛ր դուռը....
Մի՞թե չես տեսնում,որ ես այստեղ եմ,որովհետև քո օգնության կարիքն ունեմ,,,,որովհետև իմ օգնության կարիքն ունես,,,,
Թո՛ղ կողքիդ լինեմ,,,,կողքիս եղի՛ր,,,
Ժպտացրո՛ւ ինձ,,,, ժպտա՛,,,,ժպտա՛ քո իրական ու անկեղծ ժպիտով...
Գրկի՛ր ինձ ու բաց մի՛ թող,,,,թո՛ղ գրկեմ քեզ,որովհետև էլ բաց չեմ թողնի,,,
Արդար եղի՛ր ինքդ քո ես-ի հանդեպ,,,արդար եղի՛ր իմ հանդեպ,,,,
Գիտե՞ս, ինքդ էլ անգամ չգիտես,թե ինչքան բան ես արել ինձ համար,,, անկախ քեզնից,,,առանց մտածելու....
Բացի՛ր թևերիդ կապանքները, արձակի՛ր իմ թևերը,,,, արի՛ թռչենք երկուսով,,,արի՛ թռչենք շա՜տ բարձր,,, ամպերից էլ վեր...
Հետ բե՛ր հեքիաթս, այն հեքիաթը,որ դու ես ստեղծել,,,իմ ու քո համար,,,,
Մեր հեքիաթում չկան Ռոմեոներ ու Ջուլիետաներ,մեր հեքիաթն ուրի՜շ է,,,, այստեղ թույնը տեղ չունի...այստեղ միակ մահվան տարբերակը երջանկությունն է....
Դե ուրեմն արի՛ մեռնենք երջանկությունից, արի՛ մեռնենք երջանիկ...
Բաց մի՛ թող երջանիկ լինելու ու երջանկացնելու քո ակնթարթը....


Tuesday, May 28, 2013

Գնում ես,մնա....

Երևան, 2013 թվական, առավոտ...6:00 ....Շուրջբոլորը փակ լուսամուտներ են, քաղաքը էլեկտրականություն է խնայում... միայն մի պատուհան առանձնանում էր մյուսներից... աղոտ լույս ու միացրած համակարգչի ձայն:
-Հարց 27....վերջինն ա,,, սա էլ սովորեմ ու կարող եմ երկու ժամ քնել մինչև քննությունը....
Գնաց, բացեց սառնարանը,,,, այդ գիշերվա մեջ արդեն ինքն էլ չէր հիշում, թե որերորդ անգամ....Սառնարանը եթե մարդ լիներ, ի՜նչ անեծքներ կտար իրեն....
-Մնաց մի էջ....
...В воскресенье ты же будешь улыбаться...и казаться.... между прочим.... лучше всех...
-Էս Զեմֆիռան ինչի՞ ա է սենց լավ երգում... մարդ բան ու գործը թողնի, նստի ու մենակ իրեն լսի...
Մնաց ևս մի պարբերություն ու վերջ...Էս մատիտս ու՞ր կորավ....Է՜հ....
Վերջացրեց, սովորության համաձայն բացեց ֆեյսբուքի իր էջը, հույս ունենալով ինչ-որ նոր բան տեսնել այնտեղ, չնայած որ համացանցն էր անգամ քնած....
...Your friend Mark posted something on Facebook....
-Ըհն, փաստորեն իմ նման մի գիժ էլ կա,որ էս ժամին քիչ ա արթուն ա,մի բան էլ ֆեյսբուքում ա....Տեսնեմ ինչ փոսթ ա արել,ու գնամ քնեմ.....
Մտավ Մարկի էջ, կարդաց նրա վերջին ստատուսը....Բանաստեղծական ոճով գրված մի քանի տող, որոնք դարձան իր՝ այդ գիշեր ևս չքնելու պատճառ... սեղմեց բլոգի լինքը,որ Մարկը թողել էր ստատուսի վերջում,,,,ու կարդում էր,,,, կարդում էր մեկը մյուսի հետևից,առանց նկատելու,որ ժամերը հաջորդում էին մեկը մյուսին....
-Ո՞վ ես դու... ինչի՞ եմ ես առաջին անգամ կյանքում զգում,որ ուզում եմ ճանաչել քեզ.... ի՞նչ ես անում հենց հիմա դու ինձ հետ....
Հարցեր,որ մեկը մյուսին հերթ չտալով առաջանում էին նրա մտքում..... Միակ բանը,որ այդ պահին ուզում էր, Մարկին տեսնելն էր ու այդ հարցերը տալը.....
-Այսօր ժամը 2-ին եղիր մետրոյի մոտ...Խոսելու բան ունեմ քեզ հետ:
Ուղարկեց հաղորդագրությունը, հագավ առաջին պատահած վերնաշապիկը... Ժամն արդեն 10ն էր.... Արագ վերցրեց պայուսակը ու վազեց համալսարան:
"Քննության ավարտին մնաց կես ժամ"
-Կես ժամ,,, տեսնես կհասցնե՞մ վերջացնել էս խնդիրը...
Քննությունը ավարտվեց....
Սովորության համաձայն ստուգեց ֆեյսբուքի իր էջը,,, Մարկը տեսել էր հաղորդագրությունը, բայց ոչինչ չէր պատասխանել,....
-Տեսնես կգա՞.... հավանականությունը նրա գալու 50/50 է.... եթե կա հավանականություն, ուրեմն կգնամ մետրո ու կսպասեմ նրան....
Երևան,,, 2013թվական...1:57.... Մետրո
...Пожалуйста, только живи. ты же видишь, я живу тобою....
Էլի Զեմֆիռան.... հեռախոսն էր....
-Ալո՞: Ես արդեն մետրոյի մոտ եմ,,,, լավ,,, դե սպասում եմ.....
Նա էր.... հինգ րոպեից կլինի տեղում,,,,
-Լավ, իսկ ի՞նչ եմ խոսելու....ի՞նչ եմ ասելու....է՜հ Մարկ,Մարկ,,,,, թե ասա ինձ պե՞տք էր քո բլոգը բացելը,,,,,Է՜հ,,,էս ի՜նչ էս անում դու ինձ հետ....
-Բարև, տարօրինակ երիտասարդ :) Անկեղծ ասած չգիտեմ էլ թե ինչու ենք հանդիպել.... երեկ բլոգդ էի կարդում,,,, մի հարց ունեմ,,,,, Ո՞վ ես դու,,,,
Լռություն էր.... Մարկը բռնեց նրա ձեռքից ու տարավ....
Երևան....2013 թվական... 9:00.... Կասկադ....
Քաղաքը ավելի քան երբևէ գեղեցիկ էր.... Տարածքում ոչ ոք չկար.... նստած էին երկուսով... Մարկը գրկել էր Լիլիթին ու.....
....Երևանի գիշերներում, լուսնի ափսեն է գլորվում,,,, ու հեռավոր արվարձանին արծաթե հետքն է իր թողնում....
Է՜հ Հախվերդյան... Միայն դու էիր պակաս...
-Մարկ, արդեն ուշ է,,,, ինձ տուն կճանապարհե՞ս....Կամ չէ,,, մնանք էստեղ...Չեմ ուզում հեքիաթը երբևէ ավարտվի.... Փակիր իրականություն վերադառնալու իմ ճանապարհը,,,, արի մնանք էստեղ...հավերժ.... ես ուզում եմ ճանաչել քեզ.... ուզում եմ տեսնել քո աշխարհը....Թող ինձ ներս.... խոստանում եմ ոչնչի ձեռք չտալ...Դու միայն թող....Խնդրում եմ....Մի թող գնամ,,,, մի գնա,,,կամ եթե գնում ես,մնա....











Monday, May 20, 2013

Կյանքի իմա՞ստ թե....

-Բարև: Ո՞Վ ես դու:
-Ե՞ս: ես կյանքի իմաստն եմ: Մի՞թե երբեք չես լսել իմ մասին:
-Ախ այո,փաստորեն այդ դու ես.... Իսկ ես էլ կարծում էի,թե դու գոյություն չունես: Ահա թե ինչպիսին ես դու:
- Շատերն են այդպես կարծում: Ախր չեմ հասկանում,մի՞թե այդքան բարդ  է ինձ գտնելը: Ես միշտ այնտեղ եմ,որտեղ ինձ ոչ ոք չի փնտրում:
-Իսկ ես գտա: Ու գիտե՞ս ինչու: Որովհետև ես չլսեցի մարդկանց: Որովհետև նրանք ինձ տանում էին հակառակ ուղղությամբ: Իսկ ես լսեցի սրտիս ձայնին:
-Մարդիկ չեն հասկանում,որ ինձ գտնելու համար ուղղակի ցանկություն է պետք, մի՜ փոքր ցանկություն:
- Դա նրանից է,որ ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը որոշել է սահմանել ՞ճիշտն՞ ու ՞սխալը՞.....Իսկ մարդիկ.....ա՜խ այդ մարդիկ.... Նրանք այնքան անխելք են,որ առանց հասկանալու ընդունել են նրա սահմանումն ու ապրում են դրան հետևելով:
 -Բայց դու տարբեր ես: Դու չհետևեցիր նրան: Ինչու՞:
-Որովհետև ես չեմ ուզում լինել խամաճիկը հասարակության, այն հասարակության,ով առանց անգամ երբևէ տեսնելու այն մարդուն,ով սահմանել է ճիշտն ու սխալը, գնում է նրա հետևից: Ես ուզում եմ ինքս սահմանել իմ ճիշտն ու սխալը,ու թե սխալվեմ,ես կլինեմ դրա համար պատասխանատու:
-Վերջապե՜ս: Վերջապես հայտնվեց մեկը,ով ոչ միայն գտել է ինձ,այլև երբեք էլ չի կորցնի: ՈՒռա՜,,ես այլևս մենակ չեմ մնա: Բեր ինձ մոտ մարդկանց, խնդրում եմ,օգնիր նրանց գտնել ինձ ու էլ չկորցնել: Սովորեցրու նրանց ապրել իրենց կյանքով: Չէ որ կյանքը հավերժ չէ: Երբեք չգիտես,թե վաղն ինչ կլինի: Իսկ գուցե սա է ճիշտը.... իսկ գուցե նա ով սահմանել է ճշտի ու սխալի օրենքները, ինքն էլ չգիտեր,թե ով եմ ես.... Օգնիր մարդկանց հետ գալ այն ուղղուց,որը կործանման է տանում....Վերադարձրու մտածելու ու տրամաբանելու նրանց կարողությունը: Դու դա կարող ես,որովհետև դու գտել ես ինձ: Ես քեզ կօգնեմ: Չվախենաս.... Ես այստեղ եմ,,, էլ ոչ մի տեղ չեմ գնալու:
-Ամեն ինչ ունի իր սկիզբը: Մենք միասին կդնենք սկիզբը նոր ճշտի,,,իրական ճշտի,կամ գուցե մենք կհորինենք մի նոր սխալ....Ամեն դեպքում,դա կլինի մեր սխալը,ոչ թե ուրիշի....
-Տո՛ւր ինձ ձեռքդ,,,, մենք միասին ենք,,,, դու գտել ես կյանքի իմաստը,,,,դրանից ավել ոչինչ ու ոչ ոք չի կարող օգնել քեզ գտնել քո ճիշտը: Բաց չթողնե՛ս ինձ.... 

Wednesday, April 17, 2013

Одиночество...

Весна... Дождь...Мокрый асфальт...
Ходит она по аллее сама не понимая куда ведут ноги... Думает... Вспоминает... Вспоминает прошлое...
Когда-то было все по-другому...
Шли они вместе по той же аллее, планировали свое будущее, выдумывали имена своих будущих детей... Любили...
Проснувшись утром, каждый из них думал о любимом человеке, о встече с ним... Они не представляли свой день без другого...
Никто никогда даже и не подозревал, что когда-то кого-то из них не станет...
Шла она по аллее и проклянала жизнь... Ту жизнь, которую они планировали, ту жизнь, которая свела их дороги и ту же жизнь, которая отняла его из ее рук... Просто взяла однажды и отняла....Всего секунда...и...
Его больше нет....
Остались только воспоминания, совместное прошлое, дождь...и... О Д И Н О Ч Е С Т В О...