Saturday, March 15, 2014

Կարոտ...

Սիրել եմ,թե ուղղակի հրապուրվել քո ձայնից, ինքս էլ չգիտեմ....

Կարոտել էի քեզ...կարոտել էի քո հայացքը, քո հագնվելու ոճը, կանգնելու դիրքը, էն ձայնի տոնը, որով արտասանում էիր ինձ համար միշտ անչափ փափուկ ու սիրելի բառը՝ ՞Պուճու՜ր՞:

Պարզվում ա՝ կարոտելու մի քանի ձևեր կան:

Ես կարոտել եմ քեզ, որպես մարդ, կարոտել եմ որպես ընկեր, ու, երևի, ամենաշատը կարոտել եմ քո՝ վատ տղա խաղալու ու իմ՝ քեզ ամեն կերպ արդարացնելու զգացողությունը:

Քեզ տեսնել ու  հանդիպել, խոսել ոչնչից ու ասել ամեն ինչ, կանգնել քո դիմաց ու ձևացնել, թե ոչինչ չկա, չի էլ եղել, ամբողջ մարմնով դողալ հուզմունքից, ու ձևացնել,թե մրսում եմ ուղղակի.....
Էսքանից հետո ուղղակի անհնար էր չգիտակցել,թե ինչքան բան ես փոխել դու իմ կյանքում:

 Միակ բանը,որ հիմա կուզեի, ուղղակի ժամերով քեզ հետ նստել մեր սիրած տեղում ու խոսել, բայց էս անգամ ոչ թե սիրուց, հարաբերություններից ու ապագայի անիրականանալի ցանկություններից ու խոստումներից, այլ ուղղակի նստել ու խոսել, թեկուզ մեր խողքն աճած ծաղիկների գույներից:

Մարկ Մակարյան....անհայտ տարիքի.... անծանոթ մի երիտասարդ, ով հայտնվեց իմ կյանքում լույսի արագությամբ, տակնուվրա արեց ներսումս եղած ամեն մի մասնիկ, աչքերիս մեջ փայլ ծնեց, բարձրացրեց ինձ մինչև երկրագնդի վրա եղած ու չեղած ամենաբարձր կետը ու..... ու վերևից բաց թողեց.....

Երանի երբեք քեզ չհանդիպեի,,,,,, կամ չէ,,,,, ես շնորհակալ եմ քեզ, որ հայտնվեցիր իմ կյանքում, որովհետև եթե դու չլինեիր, թերևս ես չէի ունենա էն ամենաթանկը, ինչ ունեմ հիմա,,,,, երջանկություն.,,,,

Իսկ քեզ ես միշտ կպահեմ սրտիս մի փակ անկյունում՝ որպես եղած ու չեղած, ապրած ու չապրած մի ցնորք:

Խոստանում եմ իզուր տեղը չեղած բանը չկարոտել......

Saturday, March 1, 2014

Հաջող, ՈՒՖԱՌ...պռադալժենիյե

Կյանքում չէի մտածի,որ երբևէ կարող ա աչքերիցս արցունքներ գնան համալսարանյան կյանքս հիշելու ժամանակ: Էսօր մի հոդված կարդացի, որն ուղղակի լացացրեց: Ու քանի որ հոդվածի հեղինակը Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի ա, ու, բնականաբար, ոչ բոլոր դասախոսներին ա ներառել, կփորձեմ հիմա ավելացնել էն դասախոսներին, ովքեր դասավանդել են Մարկետինգում ու ովքեր իրոք մեծ դեր են խաղացել մեր՝ լավ մարդ կերտվելու հարցում: ՈՒրեմն էսպես՝

Նաիրա Գառնիկովնա-ռուսերեն

Չնայած որ կյանքում չեմ սիրել էն առարկան, որ ինքն ա դասավանդել, բայց հաճույքով էի գնում իրա էն դասերին,որոնց ժամանակ գռամմաԾիկայից դուրս որևէ այլ բան պիտի անեինք, օրինակ՝ լիքը կյանքի տարբեր երևույթների մասին դեբատները:
Մի անգամ նկարներ էր բերել, որ ընտրեինք դրանցից մեկը ու էդ նկարի վերաբերյալ շարադրություն գրեինք: Իմ շարադրության մասին ասել էր ՞ ես երեխեն խի՞  ա մենակ տխուր բաներ գրում՞..... տակ վոտ, ուզում եմ ասեմ, Նաիրա Գառնիկովնա, որ միշտ չեմ տխուր գրում :)

Միսս Առաքելյան- անգլերեն

ՃԻՇՏ դասախոս:  Էն որ առաջին դասերին մեզ թվում էր, որ ինքը ահավոր խիստ ա ու իրա դասերի ընթացքում Բիզնես Ինգլիշից դուրս ոչ մի բան չի լինելու: Բայց հետո իր շնորհիվ մեր անգլերենի խումբը ընտանիք էր դառել:  Էնքան էինք կապվել իրա մարդ տեսակի հետ, որ իր գնալը չափից դուրս ծանր էինք տարել:

Միսս Հարությունյան-անգլերեն

Ամենաբարի մարդը,որ երբևէ հանդիպել եմ իմ կյանքում:
Էս կնոջ մեջ էնքան բարություն կար,որ արդեն ամեն անգամ իրա "կներես" բառից արդեն ինձ վատ էի զգում:
Ճիշտ ա՝ մեկ-մեկ օգտվում էինք իրա բարությունից ու ինչ-որ տեղ նաև շահագործում (օրինակ ես Թոէֆլիս տնայինն իրա դասերի ընթացքում էի անում), բայց, վստահ եմ, որ ինքը էդ ամեն ինչը շատ լավ հասկանում էր:

Մադամ Դիլանյան-ֆրանսերեն

Մենակ մի բան կասեմ,,, ես հիանում եմ էս կնոջ՝ Նեգատիվը պոզիԾիվով ներկայացնելու կարողությամբ: Ով իր հետ շփվել ա,հաստատ կհասկանա՝ ինչի մասին ա խոսքս:

Մադամ Աննա-ֆրանսերեն

Չնայած ինձ ընդամենը երկու տարի ա դասավանդել, բայց Մադամ Աննան մեր դասղեկն ա.... ու դրանով ամեն ինչ ասված ա :)

Երևի էսքանը էն դասախոսների մասին, ովքեր դասավանդել են ինձ ու ում դասերից ես կյանքի դասեր եմ քաղել:

Մի բան, որի համար ամբողջ չորս տարի ափսոսել եմ, էն ա, որ մի դասախոս կար, ում դասերին, ցավոք, բախտ չեմ ունեցել մասնակցել՝

Մադամ Գասպարյան-Ֆրանսերեն

Մադամ Գասպարյանը իմ համար ուժեղ կնոջ իդեալ ա: Ուղղակի հիացել եմ ու շարունակելու եմ հիանալ իրենով: Ահավոր եմ ափսոսում, որ ինձ դաս չի տվել: Բայց ինքը մարդու էն տեսակն ա, որից կարելի ա լիքը բան սովորել անգամ իրան ուղղակի ճանաչելով:

Էսքանը: Ինչքան էլ ՈՒՖԱՌը լիքը վատ կողմեր ունի, շատ լավ բաներ էլ ա մեզ տվել,որոնց մասին հիշելու ենք ու որոնք կարոտելու ենք դեռ,.... իսկ հիմա մնում ա ուղղակի բարով-խերով ավարտենք :)