Սիրել եմ,թե ուղղակի հրապուրվել քո ձայնից, ինքս էլ չգիտեմ....
Կարոտել էի քեզ...կարոտել էի քո հայացքը, քո հագնվելու ոճը, կանգնելու դիրքը, էն ձայնի տոնը, որով արտասանում էիր ինձ համար միշտ անչափ փափուկ ու սիրելի բառը՝ ՞Պուճու՜ր՞:
Պարզվում ա՝ կարոտելու մի քանի ձևեր կան:
Ես կարոտել եմ քեզ, որպես մարդ, կարոտել եմ որպես ընկեր, ու, երևի, ամենաշատը կարոտել եմ քո՝ վատ տղա խաղալու ու իմ՝ քեզ ամեն կերպ արդարացնելու զգացողությունը:
Քեզ տեսնել ու հանդիպել, խոսել ոչնչից ու ասել ամեն ինչ, կանգնել քո դիմաց ու ձևացնել, թե ոչինչ չկա, չի էլ եղել, ամբողջ մարմնով դողալ հուզմունքից, ու ձևացնել,թե մրսում եմ ուղղակի.....
Էսքանից հետո ուղղակի անհնար էր չգիտակցել,թե ինչքան բան ես փոխել դու իմ կյանքում:
Միակ բանը,որ հիմա կուզեի, ուղղակի ժամերով քեզ հետ նստել մեր սիրած տեղում ու խոսել, բայց էս անգամ ոչ թե սիրուց, հարաբերություններից ու ապագայի անիրականանալի ցանկություններից ու խոստումներից, այլ ուղղակի նստել ու խոսել, թեկուզ մեր խողքն աճած ծաղիկների գույներից:
Մարկ Մակարյան....անհայտ տարիքի.... անծանոթ մի երիտասարդ, ով հայտնվեց իմ կյանքում լույսի արագությամբ, տակնուվրա արեց ներսումս եղած ամեն մի մասնիկ, աչքերիս մեջ փայլ ծնեց, բարձրացրեց ինձ մինչև երկրագնդի վրա եղած ու չեղած ամենաբարձր կետը ու..... ու վերևից բաց թողեց.....
Երանի երբեք քեզ չհանդիպեի,,,,,, կամ չէ,,,,, ես շնորհակալ եմ քեզ, որ հայտնվեցիր իմ կյանքում, որովհետև եթե դու չլինեիր, թերևս ես չէի ունենա էն ամենաթանկը, ինչ ունեմ հիմա,,,,, երջանկություն.,,,,
Իսկ քեզ ես միշտ կպահեմ սրտիս մի փակ անկյունում՝ որպես եղած ու չեղած, ապրած ու չապրած մի ցնորք:
Խոստանում եմ իզուր տեղը չեղած բանը չկարոտել......

No comments:
Post a Comment