Friday, May 1, 2015

Սովորության ուժով....

Երկար ժամանակ ոչինչ չեմ գրել: Չգիտեմ՝ զբաղվածությունն էր պատճառը, թե ասելիքի պակասը: Կամ միգուցե չափից ավելի շատ ասելիք ունենալու ու մտքերը արտահայտել չկարողանալու վախը? Չգիտեմ...
Գաղտնիք չի, որ միշտ գրել եմ այն ժամանակ, երբ տխուր եմ, երբ էլ ոչ մեկի հետ խոսելու ոչ ցանկություն կա, ոչ էլ հնարավորություն: Գրել եմ, հուսալով, որ դրանով միջիցս կհանեմ ամբողջ տխրությունն ու ինձ հուզող խնդիրների ծանրությունը.... կամ, միգուցե, թաքուն հուսալով, որ կգտնվի մեկը, ով կարդալով գրածս ինչ-որ կերպ ինչ-որ հնարավոր կամ անհնար տարբերակով կխլի ինձնից ինձ տանջող մտքերը, կլուծի բոլոր խնդիրներս, ու դրանք չեն ծանրանա իմ ուսերին.....
Հերթական երեկոն է: Նստած եմ համակարգչիս առաջ, միացրել եմ Մի Քանի Հոգու Աղջիկ-չղջիկ երգը (միշտ դա եմ լսում, երբ քո մասին հակասական զգացումներ եմ ունենում), փորձում եմ մտքերս հավաքել ու գրել հերթական տնային աշխատանքը, բայց, բնականաբար,մտքերս ինձնից ուժեղ կամք ունեն, իրենք չեն թողնի, որ ես հիմա իրենցից բացի ինչ-որ այլ ուղղությամբ մտածեմ...
Համարյա երկու տարի դու լրացրել ես ինձ, եղել ես կյանքիս ամենակարևոր մարդկանցից մեկը,եթե ոչ ամենակարևորը,,,, Միշտ փորձել եմ հասկանալ քեզ, ընդունել, ներել, սիրել ու ապրել քո կողքին, իմ ու քո կյանքով.... Իսկ այսօր.... Այսօր հերթական անգամ մենք բաժանվեցինք,,,, բաժանվելն արդեն դարձել է սովորություն մեզ համար, ինչպես, օրինակ, առավոտյան արթնանալուց հետո մի բաժակ քաղցր սուրճը.... Բաժանվում ենք, հաշտվում, գրկում, սիրում,,,,ու նորից բաժանվում...
Այսօրվանը, թերևս, կլինի վերջինը,,,,, վերջին անգամ կխմենք մեր առավոտյան մի բաժակ սուրճը ու կհեռանանք..... Իսկ գիտես ինչու?
 Որովհետև հնարավոր չի մարդու հանդեպ չփոխվել, երբ ժամանակի ընթացքում սկսում ես նրանից չստանալ ակնկալած վերաբերմունքի գոնե տասը տոկոսը: Անհնար է մարդուն սիրել նույն ուժգնությամբ, երբ դու դառնում ես նրա համար սովորություն: Երբ սովորության ուժով հանդիպում եք, սովորության ուժով առավոտյան իրար զանգում, սովորության ուժով կռվում, վիրավորում,,,, սովորության ուժով սիրում....
Գնահատված լինել,,, ցանկություն, որն իրականում մեծ ջանք չի պահանջում, բայց որն ինձ կդարձներ լիակատար երջանիկ.... Մի քաղցր խոսք, մի փոքր քնքշություն, մի փունջ ձնծաղիկ, մի քիչ ուշադրություն,,,,, Ինձ քեզանից ավելին պետք չէր.... Ուզում էի ընդամենը սիրված ու գնահատված զգալ ինձ.... Իսկ դու? Իսկ դու ապրում ես սովորության ուժով:

Ցավոք էդպես էլ իմ անմեղ ցանկությունը սովորություն չդարձրիր.....