2010 թվական,,,ամառ,,,հունիսի 11,,,երեկո,,,ոմանք հոգնած շտապում էին տուն,որպեսզի բաց չթողնեն ֆուտբոլային առաջնության բացման արարողությունը,ոմանք պարզապես ցանկանում էին րոպե առաջ տուն հասնել ու հանգստանալ ծանր աշխատանքային օրվանից հետո,ոմանք էլ պարզապես հանգիստ զբոսնում էին երևանյան փողոցներով: Թվում էր` ոչ մի տարբերություն չկա այդ և նախորդ ամառային Երևանների միջև: Սակայն,,,,
Կասկադ,,,բազմաթիվ խենթ ու խելառ երիտասարդներ,,,,գրքեր,,,,,թվում է,թե իրար հետ կապ չունեցող գոյականներ,որոնք,սակայն,այդ օրը միավորվել էին,,,Այո',այո',,,,Մի խումբ խենթ ու խելառ երիտասարդներ հավաքվել էին Կասկադում ու պարզապես ընթերցում էին իրենց սիրելի գիրքը,,,,Երբեմնի հանգիստ ու խաղաղ Կասկադը այդ օրը կարծես մի մեծ ընթերցասրահի էր վերածվել: Իսկ այս ամենի "մեղավորը" մի քանի երիտասարդներ էին,որոնք իրենց Ֆլեշմոբ Դիվիզիա էին անվանում:
2011 թվական,,,կրկին ամառ,կրկին հունիսի 11,,,,այս անգամ արդեն մարդիկ,նախօրոք իմանալով "իրենց գլխի գալիքը", շտապում էին Կասկադ`մասնակցելու արդեն ավանդույթ դարձած ընթերցանության "ֆլեշմոբին":
Եվ վերջապես...
2012թվական,,,,նորից ամառ,,,,նորից հունիս,,,Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք,,,,ուրիշ էլ ինչը կարող էր հնարավորինս ընդգծել երևանցիներին`որպես ընթերցասեր հասարակության,եթե ոչ արդեն մի քանի տարի շարունակ ավանդաբար կրկնվող Բացօթյա ընթերցանության փառատոնը: 4 օր, լի բազմապիսի միջոցառումներով,որոնք նախատեսված կլինեն բոլոր տարիքային խմբերի համար: 4 օր շարունակ Երևանը կշնչի գրքի բույրը, 4 օր երևանցիները շրջապատված կլինեն իրենց սիրելի գրքերով, սիրելի հեքիաթների հերոսներով ու պարզապես կունենան հնարավորություն ևս մեկ անգամ նստել բաց երկնքի տակ ու ընթերցել իրենց սիրելի գրքերը:
4 օրյա միջոցառումների շարք,որը ևս մեկ անգամ աշխարհին ցույց կտա,թե որքան ընթերցասեր ու ստեղծագործ մարդիկ կան Երևանում,չնայած որ որևէ մեկին ապացուցելու կարիք մենք` հայերս,բնավ չունենք: Դրա մասին խոսում է մեր հարուստ գրականությունը: Իսկ առայժմ,մեծ ակնկալիքներով ու խանդավառությամբ կսպասեմ հունիսի 21-ին,որպեսզի ես նույնպես ընթերցեմ իմ սիրելի գիրքը`չխախտելով վաղուց արդեն ձևավորված ավանդույթը :)