Wednesday, December 21, 2011

Բարև,սիրելիս

Բարև,սիրելիս...

Երկար ժամանակ մտածում էի արդյո՞ք արժի գրել այս նամակը,չնայած որ գիտեի,որ, միևնույն է,դու այն երբեք չես կարդալու....ու հիմա,նստել եմ անկողնու մեջ,ու ձեռքերս իրենք իրենց սահում են ստեղնաշարի վրայով:
Այնքա~ն բան ունեմ քեզ ասելու....Այնքա~ն եմ կարոտել քեզ,քո շունչը, քո խոսքերը....
Անհետացար....Անհետացար միանգամից,մի ակնթարթում...ու վերադարձար արդեն ինձ օտար...Ինչու՞...
Քանի~ քանի ինչուներ մնացին անպատասխան....
Գիտե՞ս...երբեմն ինձ թվում է,թե կորցնում եմ քեզ,կորցնում,չնայած երբեք էլ չեմ գտել...
Եղել ես միշտ մոտ,բայց և միշտ հեռու....Քանի~ քանի անգամներ եմ ցանկացել գոռալ,հայտնել աշխարհին,որ սիրում եմ քեզ,այն խենթ ու խելառ էակին,որի միայն ժպիտը տեսնելիս թվում է` աշխարհն ինձ է պատկանում...
Ուզում եմ երբեք չկորցնել քեզ,,,ուզում եմ քեզ հետ միասին շնչել նույն օդը,,,ուզում եմ արթնանալ յոթանասուն տարեկանում ու քեզ տեսնել իմ կողքին...ուզում եմ սիրել քեզ հավերժ...
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ....

Ափսոս,որ երբեք չես կարդա նամակս....


Sunday, December 11, 2011

. . .

Էսպիսի անիմաստ զգացողություն դեռ երբեք չեր ունեցել....Ոչ ուրախ էր,ոչ տխուր...Լինում է չէ՞,որ ուղղակի չես հասկանում ինչ ես զգում....
Պարզապես ուզում էր գոռալ ամբողջ ուժով,որ դատարկվի ներսում կուտակվածը: 
Ինչ-որ բան խեղդում էր նրան ներսից,ինչ-որ բան,որից ազատվել չէր կարողանում ամիսներ շարունակ....
Սիրում էր,,,սիրում էր խենթի պես,ինքնամոռաց...սակայն....
Արդեն կեսօր էր,երբ վերջապես որոշեց վեր կենալ անկողնուց...Ի վերջո կյանքը նրանով չէր սկսվում ու ավարտվում,,,չէ՞ որ ինքը դեռ շատ անելիքներ ուներ:
Հավաքեց պայուսակն ու դուրս եկավ տնից,,,,
Աշխարհը սովորական օդ էր շնչում,յուրաքանչյուրն ապրում էր իր առօրյան....իսկ ի՞նքը....
Ինքը վերացել էր այս աշխարհից....դասախոսը խոսում էր ինչ-որ անիմաստ թվերից,որոնք իրար էին գումարվում,իրարից հանվում,զրոյանում ու կրճատվում...իսկ ինքը նստել էր մի անկյունում ու գրում էր....բայց ոչ այն,ինչ մյուսները,,,
Գրում էր,ջնջում,նորից գրում,նորից ջնջում....կարծես վախենում էր,որ ինչ-որ մեկը կկարդա այն,ու ամեն ինչ կփոխվի....ինքն էլ չգիտեր` ինչ....
Զանգի հնչելուն պես հավաքեց թղթերը,պատռեց,նետեց աղբարկղն ու դուրս եկավ համալսարանից....
Ու էսպես արդեն մի քանի ամիս...Ինչ-որ բան խեղդում էր նրան ներսից,ինչ-որ բան,որից ազատվել չէր կարողանում...
Վախենում էր....