Ասում են` պատահական չի լինում ոչինչ,,,,իսկ ի՞նչ,եթե պատահականության շնորհիվ եմ ես դեռ շնչում,զգում աշնան շունչն ու ապրում,ի՞նչ,եթե այդ նույն պատահականությունն է ստիպում ժպտալ ու արտասվել,կամ ի՞նչ,եթե պատահականությունը հանդիպեցրեց մեզ երկուսիս,ստիպեց սիրել քեզ,սիրել ողջ սրտով ու անմոռաց....ու հենց նա էլ բաժանեց մեզ.... ուզում եմ ապրել պատահաբար ու կերտել կյանքս պատահականության սկզբունքով,,,ուզում եմ հավատալ,որ ամեն ինչ պատահաբար պատահեց,ու մի օր էլ նույն պատահականությունը կմիացնի մեզ.... կհանդիպենք պատահաբար բայց չենք կրկնի Սևակի փորձը,,,պատահաբար կպատահենք,բայց բաց կթողնենք անհրաժեշտաբար հրաժեշտ տալու մեր փորձությունը...
Tuesday, November 6, 2012
Monday, August 20, 2012
Մի երգի պատմություն...
-Սե՞ր,,,Ինչ սեր,,,դա սեր չէ,Լիլիթ,ուշքի եկ վերջապես,,,
-Դու չես հասկանում,,,,ես սիրում եմ նրան,,,երևի,,,
-Երևի՞,,,դու ինքդ էլ չես հասկանում,թե ինչպես ես ինքդ քեզ ցավ պատճառում քո իսկ երևակայության արդյունքում,,,հասկացի'ր վերջապես,դու հորինել ես դա,,,,հնարավոր չէ սիրել մեկին,ում համարյա չես ճանաչում:
-Լռի'ր,Արփինե',մի' շարունակիր,,,ես ճանաչում եմ նրան,,,գիտեմ իր սիրած ֆիլմերը,երգերը,գիտեմ,թե ինչ է անում օրվա ցանկացած ժամի,,,և ի վերջո,չէ՞ որ գոյություն ունի Ֆեյսբուքը,,,մատդ սեղմում ես մկնիկին, ու վուալյա,,,,իմանում ես այն ամենը,ինչ քեզ պետք է մարդուն ճանաչելու համար,,,,ես ճանաչում եմ նրան...
-Լավ մտածիր,իզուր տանջում ես քեզ...
Արփինեն վեր կացավ ու դուրս եկավ սենյակից`Լիլիթին թողնելով իր մտքերի հետ միայնակ....
"Չես սիրում,չես ճանաչում,,,,,,կարելի է կարծել,թե ինքն ամենագետ է,,,"-հեգնանքով ինքն իր մեջ քննադատում էր Արփինեին...
Օրերն անցնում էին,իսկ նրա մեջ օրեցօր ավելի էին բույն դնում Արփինեի ծնած կասկածները,,,,Իսկ եթե նա ճի՞շտ է,եթե իրոք սա սեր չէ՞,,,,եթե ես իրոք չափազանցու՞մ եմ ամեն ինչ,եթե սա պարզապես հրապուրա՞նք է,եթե,,,,եթե,,,եթե,,,,,
Անձրևոտ եղանակ էր,,,Լիլիթը միայնակ զբոսնում էր անձրևի տակ`փորձելով ևս մեկ անգամ ի մի բերել ամիսների կատարվածն ու իր զգացմունքները,,,,ականջակալներում մեղմ հնչում էր Ռուբեն Հախվերդյանի "Երևանի գիշերներում" երգը,,,ու հանկարծ նրա առջև կանգնում է հենց ԻՆՔԸ,ժպտում,գրկում ու բարևում,,,Իսկ Լիլիթի մտքին միայն մի բան էր`գրկել նրան ու այլևս երբեք բաց չթողնել,,,,Իսկ ականջակալներում դեռ հնչում էր երգը,,,,,
Հրաժեշտ տվեցին,,,,,Լիլիթն իր քայլերն ուղղեց դեպի մոտակա այգին,,,,իսկ ականջակալները չէին ցանկանում լռել,,,,,Նրանք երգում էին,իսկ Լիլիթի աչքերից կաթիլ-կաթիլ թափվում էին արցունքներն ու խառնվում անձրևի կաթիլներին,,,Արցունքներ,որ ապացույցն էին իր զգացմունքների,արցունքներ,որ դեռ երկար էին թափվելու,,,արցունքներ,որոնցից յուրաքանչյուրն իր հետ տանում էր հույսի ևս մեկ նշույլ,,,,
Հանեց բջջայինն ու ինչ-որ բան գրեց,,,,
"Իսկ դու դեռ ասում էիր,որ դա սեր չէ,,,,,ես սիրում եմ նրան,հասկացի'ր,սիրում եմ,,,,,խենթանում եմ նրա շնչից,ժպիտից ու անգամ նրա օծանելիքի բույրից,,,,,և թեկուզ ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ,,,,միևնույն է,ես սիրում եմ նրան,ու ոչ ոք,լսո՞ւմ ես,ոչ ոք չի կարող ինձ հակառակում համոզել".....
Արփինեն արագ վերցրեց պայուսակն ու դուրս վազեց,,,,,,,

Monday, June 18, 2012
Բացօթյա ընթերցանության փառատոնի "կենսագրությունն" իմ տեսանկյունից
2010 թվական,,,ամառ,,,հունիսի 11,,,երեկո,,,ոմանք հոգնած շտապում էին տուն,որպեսզի բաց չթողնեն ֆուտբոլային առաջնության բացման արարողությունը,ոմանք պարզապես ցանկանում էին րոպե առաջ տուն հասնել ու հանգստանալ ծանր աշխատանքային օրվանից հետո,ոմանք էլ պարզապես հանգիստ զբոսնում էին երևանյան փողոցներով: Թվում էր` ոչ մի տարբերություն չկա այդ և նախորդ ամառային Երևանների միջև: Սակայն,,,,
Կասկադ,,,բազմաթիվ խենթ ու խելառ երիտասարդներ,,,,գրքեր,,,,,թվում է,թե իրար հետ կապ չունեցող գոյականներ,որոնք,սակայն,այդ օրը միավորվել էին,,,Այո',այո',,,,Մի խումբ խենթ ու խելառ երիտասարդներ հավաքվել էին Կասկադում ու պարզապես ընթերցում էին իրենց սիրելի գիրքը,,,,Երբեմնի հանգիստ ու խաղաղ Կասկադը այդ օրը կարծես մի մեծ ընթերցասրահի էր վերածվել: Իսկ այս ամենի "մեղավորը" մի քանի երիտասարդներ էին,որոնք իրենց Ֆլեշմոբ Դիվիզիա էին անվանում:
2011 թվական,,,կրկին ամառ,կրկին հունիսի 11,,,,այս անգամ արդեն մարդիկ,նախօրոք իմանալով "իրենց գլխի գալիքը", շտապում էին Կասկադ`մասնակցելու արդեն ավանդույթ դարձած ընթերցանության "ֆլեշմոբին":
Եվ վերջապես...
2012թվական,,,,նորից ամառ,,,,նորից հունիս,,,Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք,,,,ուրիշ էլ ինչը կարող էր հնարավորինս ընդգծել երևանցիներին`որպես ընթերցասեր հասարակության,եթե ոչ արդեն մի քանի տարի շարունակ ավանդաբար կրկնվող Բացօթյա ընթերցանության փառատոնը: 4 օր, լի բազմապիսի միջոցառումներով,որոնք նախատեսված կլինեն բոլոր տարիքային խմբերի համար: 4 օր շարունակ Երևանը կշնչի գրքի բույրը, 4 օր երևանցիները շրջապատված կլինեն իրենց սիրելի գրքերով, սիրելի հեքիաթների հերոսներով ու պարզապես կունենան հնարավորություն ևս մեկ անգամ նստել բաց երկնքի տակ ու ընթերցել իրենց սիրելի գրքերը:
4 օրյա միջոցառումների շարք,որը ևս մեկ անգամ աշխարհին ցույց կտա,թե որքան ընթերցասեր ու ստեղծագործ մարդիկ կան Երևանում,չնայած որ որևէ մեկին ապացուցելու կարիք մենք` հայերս,բնավ չունենք: Դրա մասին խոսում է մեր հարուստ գրականությունը: Իսկ առայժմ,մեծ ակնկալիքներով ու խանդավառությամբ կսպասեմ հունիսի 21-ին,որպեսզի ես նույնպես ընթերցեմ իմ սիրելի գիրքը`չխախտելով վաղուց արդեն ձևավորված ավանդույթը :)

Saturday, May 12, 2012
Լուսաբացը....
Գարուն,,,,քնքշություն,,,,լուսաբաց,,,,,մեկն այն հազարավորներից,որոնց դիմավորում էր նոր` հաջողակ օրվա սպասումով:
Գիշերվա լռությունն ու հանգստությունը վերապրելուց հետո մնում էր միայն կանգնել պատուհանի մոտ ու հիանալ հորիզոնում հենց նոր հայտնված արևի ջերմ ու պայծառ շողերով:
Ամեն ինչ թվում էր այնքա~ն խաղաղ,որ թվում էր`շուրջբոլորը քարացել է,մնացել են ինքն ու լուսաբացը:
Որքա~ն հույս կար բնության այս սովորական ու անդադար կրկնվող երևույթի մեջ,,,որքա~ն տարբեր էր այս անգամ ամեն ինչ,,,
Վերջին օրերի իրադարձությունները,հանդիպումները,խոսակցություններն ու լռությունը ստիպել էին նրան շատ բան ընկալել նորովի,,,,Չկար էլ նախկին աղջնակը,ով ամեն ինչում իմաստ էր փնտրում,փորձում վերլուծել մարդկանցից յուրաքանչյուրի յուրաքանչյուր տարօրինակ արարք,հասկանալ նրանց մտածելակերպը,սխալվում ու ամեն անգամ նորովի կոտրվում իր իսկ գործած սխալների հետևանքներից....Ի վերջո հասկացել էր իր փոքրությունը աշխարհի համեմատ....
Այժմ միայն մի բան կար մտքին,,,,,փոխվել,,,փոխել ամեն ինչ,քանի դեռ ժամանակ ունի,,,,փակել անցյալի բոլոր էջերն ու սկսել նորից` ժամանակ առ ժամանակ հետ նայելով,որ հանկարծ չկրկնի անցյալի սխալները.....
Լուսաբացը,,,,,հենց նա էլ կլինի նոր սկզբի սկիզբը,,,
Նոր օր,նոր մտքեր,նոր սպասումներ,նոր կյանք......
Գարուն,,,,քնքշություն,,,լուսաբաց,,,,միակն ու անկրկնելին,,,,,,,,,

Sunday, April 29, 2012
Ժամանակը
"Սերը և ժամանակը,,,,Իքսի և Իգրեկի սիրո պատմությունը,,,,,,Սիրո գերիները"....
Թերթում էր ամսագրի էջերը,աչքի անցկացնում, ու նույն պահին էլ մոռանալով կարդացածի բովանդակությունը` մի կում անում սուրճի գավաթից,նորից թերթում,նորից կարդում.....Կարդում էր`մտքում զուգահեռներ անցկացնելով իր ու "հեքիաթի հերոսների" սիրո պատմությունների միջև,,,,
Սեր,,,ժամանակ,,,,,
"....Նրանք հաղթահարեցին ժամանակի պատնեշը...."
-Իսկ մե՞նք....ու՞ր ենք մենք,,,,,ո՞վ է ստեղծել այդ "մենք"-ը...ու՞ր կորավ "մեր" սիրո պատմությունը.....
Մտովի վերադարձավ անցյալ,հիշեց բոլո~ր-բոլոր լավ պահերը,որ անց էին կացրել միասին,,,,,մի քանի արցունքի կաթիլ գլորվեցին,,,,,,սթափվեց միայն այն ժամանակ,երբ նկատեց,որ արցունքները թափվում են ամսագրի թերթերին ու թրջում այն,,,,,
Փակեց ամսագիրը,սուրճի դատարկ բաժակը տարավ խոհանոց,վերցրեց պայուսակն ու դուրս վազեց,,,,
Քայլերն ուղղեց դեպի մոտակա գեղեցկության սրահը,,,,,փոխեց սանրվածքը,շպարը,վերափոխեց ինքն իր արտաքինը` հույս ունենալով,որ դրանով կփոխի նաև իր ողջ կյանքն ու ապրումները.....
"դու ուժեղ ես,Լիլիթ,դու կարող ես"....անդադար կրկնում էր նույն խոսքերը` ինքն իրեն համոզելու համար,որ այլևս ոչ մի Իքս ու Իգրեկ չեն ստիպի իրեն արտասվել,,,,,
Իսկ ժամանա՞կը,,,,,մի՞թե ժամանակն իրոք ի զորու է փոխել ամեն ինչ,,,,,
.................................
"Իմ երջանիկ ընտանիքը......Գտիր քո երջանկությունը.....Իրական սեր"....
Թերթում էր ամսագրի էջերը,աչքի անցկացնում ու մտովի զուգահեռներ անցկացնում,բայց այս անգամ իր ու իր անցյալի ուրվականի միջև,,,,
Վերադարձավ անցյալ,,,,,Հիշեց իր առաջին սերն ու սկսեց ժպտալ,,,,Մտքերը նրան տարան հեռու~,շա~տ հեռու,,,,Սթափվեց միայն այն ժամանակ,երբ հարևան սենյակից լսեց իր փոքրիկի լացի ձայնը,,,,,
Փակեց ամսագիրն ու քայլերն ուղղեց ննջասենյակ`դիմավորելու իր իրական երջանկությանը,,,,,
Իսկ ժամանա՞կը,,,,,ճիշտ են ասում,որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում,,,,,
Monday, March 5, 2012
I'm scared...
U know I'm scared...
Scared, because I don't want anyone else to have your heart,,, I don't want anyone else to kiss your lips,,, I don't want anyone else to be in you arms,,,, I don't want anyone but me to be the one you love. I'm scared because I don't want anyone to take my place...
I'm scared,because I can't stop falling in love with you...I love you every day,every minute,every second,,more and more...
I'm scared because I can't breath without you and this makes me feel incomplete....I don't want to lose the part of mine,the shiny one,,,I'm scared to become an ordinary one,cause it's only you who makes me feel unusual...
I'm scared,,,
Scared to lose myself....
Don't let it become a reality,,,,I'm just scared to feel scared....

Tuesday, February 21, 2012
Happy Birthday .... :)
Էսօր առաջին անգամ չեմ խոսի տխուր բաներից....Էսօր տոն է,քանի որ ուղիղ երկու տարի առաջ հենց էս օրը մի խումբ երիտասարդներ` Արմենը,Էդուարդը,Հայկը,Վաղինակը,Հակոբն ու Արամը, որոշեցին աշխուժություն մտցնել հայ երիտասարդության շրջանում,,,,
Որոշեցին ու արեցին,,,,
Արդեն ուղիղ երկու տարի է,ինչ գործում է Ֆլեշմոբ Դիվիզիան,,,,Երկու տարվա ընթացքում հասցրին անդրադառնալ բազմաթիվ խնդիրների,տալ դրանց յուրահատուկ ու ինքնատիպ լուծումներ,ու, որ ամենակարևորն է, հասարակության համար ստեղծեցին բազմաթիվ առիթներ ուղղակի ի սրտե ուրախանալու ու կտրվելու քիչ թե շատ գորշ ու մութ առօրյայից:
Ընդամենը երկու տարի,ու արդեն հասցրել են երիտասարդների մի ամբողջ բանակ համախմբել մեկ գաղափարի շուրջ` գունավորել ու ձևավորել առողջ ու կենսուրախ հասարակություն:
Շնորհավո'ր տոնդ,Ֆլեշմո'բ Դիվիզիա,շնորհավո'ր ձեր տոնը,տղե'րք,շնորհավո'ր մեր բոլորի տոնը:
Սիրում եմ ձեզ,,,,Ապրեք, որ կաք:

Monday, January 16, 2012
Here we are....
So,here we are,,,You and me,,,,in the place,where we first met....You were so funny! I couldn't stop laughing at your jokes....And everything was great...just like in fairytales ...And then I realized that I want to see you next to me every day,every minute, every second ... I wish you always made me smile,,,So here we are...It's already a year passed...You are away....you are not with me...And I just stopped laughing....There is no smile on my face...And I look into your eyes and see only one reason of my sadness....You are gone,,,not physically....but spiritually,,,And this is more harmful....
So here we are...You and me...in the place where we first met....And I want you to know...I love you more than anyone else,that's why I will let you go...But want you to know....If you stay,I'll make you a day like no day has been or will be again...If you stay,we'll sail the sun,we'll ride on the rain...We'll talk to the trees,we'll worship the wind...And if you go,I want you to be happy with another one...But always remember,,,No-one will love you more than me...Friday, January 13, 2012
Անտարբերություն...
Կորցնում էր...Կորցնում էր ամեն ինչ,,,ժամանակը,հույսը,համբերությունն ու ՆՐԱՆ...
Նստած էր պատուհանի մոտ ու սառած հայացքով նայում էր անցորդներին:
Ոմանք վազում էին աշխատանքի,ոմանք` խանութ,իսկ ոմանք էլ շտապում էին րոպե առաջ հասնել հանդիպման վայր,տեսնել սիրելիին,համբուրել,ու ասել,թե որքա~ն են սիրում նրան...
Իսկ ինքը նայում էր ու մտքերով սլանում ՆՐԱ ետևից,,,
Բայց նա չկար,,,անհետացել էր,անհետացել անվերադարձ,,,,կամ ո՞վ գիտե,գուցե երբևէ վերադառնալու մտադրությամբ...
Ամեն օր խոսում էին,,,գրեթե ամեն ինչ ասել էին միմյանց,բացի մեկից`ամենակարևորից..Ու ահա...Արդեն ուշ է....Կամ գուցե դեռ շուտ է,.,,Ինքն էլ չգիտի,,,,Միայն մի բան հաստատ գիտեր...Նրա օրեցօր հեռանում էր իրենից....
Նստած էր պատուհանի մոտ ու սառած հայացքով նայում էր անցորդներին....
Ու հոսում էին այտերի վրայով անտարբերության կաթիլներն ու նրանց թաց սերը...

Tuesday, January 3, 2012
Թիկ-թակ....
Թիկ-թակ,թիկ-թակ....Ժամացույցն ազդարարում էր Նոր Տարվա գալուստը: Տարի,որ լի էր սպասումներով ու հավատով,,,Տարի,որ պիտի իր հետ բերեր նոր հույզեր,նոր կյանք...
Թիկ-թակ,թիկ-թակ....
Ժամացույցի ամեն թակոցի հետ նա վերապրում էր անցյալ տարին,կարդում անցած տարվա պատմության էջերն ու մեկ առ մեկ ծալելով` կողպում դրանք սրտի խորն անկյուններում...
Թիկ-թակ,թիկ-թակ....
Երազում էր,,,,երազում էր հաջորդ անգամ կարդալ մեկ այլ պատմություն,որի գլխավոր դերում կլինեին երկուսով...
Թիկ-թակ,թիկ-թակ...
Սլաքների ամեն թակոցի հետ անցնում էին վայրկյանները,,,Վայրկյաններ,որոնք իրենց հետ տանում էին ժամանակը....Վայրկյաններ,որոնք պիտի մոտեցներին իրեն իր երազանքին...
Թիկ-թակ,թիկ-թակ....
Սլաքների տոնական թակոցներ,բաժակների չխկոցներ,հրավառություն,երազանքներ ու հրաշքներ...
Թիկ-թակ,թիկ-թակ...
Նոր Տարի,նոր կյանք,նոր սպասումներ ու նորացված,արդեն մեկ տարով մեծացած ՍԵՐ...
Subscribe to:
Comments (Atom)