Sunday, April 29, 2012

Ժամանակը

"Սերը և ժամանակը,,,,Իքսի և Իգրեկի սիրո պատմությունը,,,,,,Սիրո գերիները"....
Թերթում էր ամսագրի էջերը,աչքի անցկացնում, ու նույն պահին էլ մոռանալով կարդացածի բովանդակությունը` մի կում անում սուրճի գավաթից,նորից թերթում,նորից կարդում.....Կարդում էր`մտքում զուգահեռներ անցկացնելով իր ու "հեքիաթի հերոսների" սիրո պատմությունների միջև,,,,
Սեր,,,ժամանակ,,,,,
"....Նրանք հաղթահարեցին ժամանակի պատնեշը...."
-Իսկ մե՞նք....ու՞ր ենք մենք,,,,,ո՞վ է ստեղծել այդ "մենք"-ը...ու՞ր կորավ "մեր" սիրո պատմությունը.....
Մտովի վերադարձավ անցյալ,հիշեց բոլո~ր-բոլոր լավ պահերը,որ անց էին կացրել միասին,,,,,մի քանի արցունքի կաթիլ գլորվեցին,,,,,,սթափվեց միայն այն ժամանակ,երբ նկատեց,որ արցունքները թափվում են  ամսագրի թերթերին ու թրջում այն,,,,,
Փակեց ամսագիրը,սուրճի դատարկ բաժակը տարավ խոհանոց,վերցրեց պայուսակն ու դուրս վազեց,,,,
Քայլերն ուղղեց դեպի մոտակա գեղեցկության սրահը,,,,,փոխեց սանրվածքը,շպարը,վերափոխեց ինքն իր արտաքինը` հույս ունենալով,որ դրանով կփոխի նաև իր ողջ կյանքն ու ապրումները.....
"դու ուժեղ ես,Լիլիթ,դու կարող ես"....անդադար կրկնում էր նույն խոսքերը` ինքն իրեն համոզելու համար,որ այլևս ոչ մի Իքս ու Իգրեկ չեն ստիպի իրեն արտասվել,,,,,
Իսկ ժամանա՞կը,,,,,մի՞թե ժամանակն իրոք ի զորու է փոխել ամեն ինչ,,,,,
.................................
"Իմ երջանիկ ընտանիքը......Գտիր քո երջանկությունը.....Իրական սեր"....
Թերթում էր ամսագրի էջերը,աչքի անցկացնում ու մտովի զուգահեռներ  անցկացնում,բայց այս անգամ իր ու իր անցյալի ուրվականի միջև,,,,
Վերադարձավ անցյալ,,,,,Հիշեց  իր առաջին սերն ու սկսեց ժպտալ,,,,Մտքերը նրան տարան հեռու~,շա~տ հեռու,,,,Սթափվեց միայն այն ժամանակ,երբ հարևան սենյակից լսեց իր փոքրիկի լացի ձայնը,,,,,
Փակեց ամսագիրն ու քայլերն ուղղեց ննջասենյակ`դիմավորելու իր իրական երջանկությանը,,,,,
Իսկ ժամանա՞կը,,,,,ճիշտ են ասում,որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում,,,,,

No comments:

Post a Comment