Saturday, May 12, 2012

Լուսաբացը....

Գարուն,,,,քնքշություն,,,,լուսաբաց,,,,,մեկն այն հազարավորներից,որոնց դիմավորում էր նոր` հաջողակ օրվա սպասումով:
Գիշերվա լռությունն ու հանգստությունը վերապրելուց հետո մնում էր միայն կանգնել պատուհանի մոտ ու հիանալ հորիզոնում հենց նոր հայտնված արևի ջերմ ու պայծառ շողերով:
Ամեն ինչ թվում էր այնքա~ն խաղաղ,որ թվում էր`շուրջբոլորը քարացել է,մնացել են ինքն ու լուսաբացը:
Որքա~ն հույս կար բնության այս սովորական ու անդադար կրկնվող երևույթի մեջ,,,որքա~ն տարբեր էր այս անգամ ամեն ինչ,,,
Վերջին օրերի իրադարձությունները,հանդիպումները,խոսակցություններն ու լռությունը ստիպել էին նրան շատ բան ընկալել նորովի,,,,Չկար էլ նախկին աղջնակը,ով ամեն ինչում իմաստ էր փնտրում,փորձում վերլուծել մարդկանցից յուրաքանչյուրի յուրաքանչյուր տարօրինակ արարք,հասկանալ նրանց մտածելակերպը,սխալվում ու ամեն անգամ նորովի կոտրվում իր իսկ գործած սխալների հետևանքներից....Ի վերջո հասկացել էր իր փոքրությունը աշխարհի համեմատ....
Այժմ միայն մի բան կար մտքին,,,,,փոխվել,,,փոխել ամեն ինչ,քանի դեռ ժամանակ ունի,,,,փակել անցյալի բոլոր էջերն ու սկսել նորից` ժամանակ առ ժամանակ հետ նայելով,որ հանկարծ չկրկնի անցյալի սխալները.....
Լուսաբացը,,,,,հենց նա էլ կլինի նոր սկզբի սկիզբը,,,
Նոր օր,նոր մտքեր,նոր սպասումներ,նոր կյանք......
Գարուն,,,,քնքշություն,,,լուսաբաց,,,,միակն ու  անկրկնելին,,,,,,,,,

No comments:

Post a Comment