Thursday, June 20, 2013

Արևիս...:*

10 օր,,,, դեռ նոր ա ամեն ինչ սկսվել,բայց արդեն բաժանում,,, 10 օրով,,, անկախ մեզնից,,,հանգամանքների բերումով,,,,
Մեռնում եմ մենակ էն մտքից, որ 10 օր չեմ տեսնելու քեզ, քո աչքերը, չեմ բռնելու ձեռքդ, չես գրկելու ինձ,չես համբուրելու,,,, չեմ զգալու սրտիդ զարկերն ու շնչառությունդ,,,, 10 օր անընդմեջ չեմ կարողանալու աչքերիդ նայել ու ասել, որ սիրում եմ քեզ,լսել,որ սիրում ես ինձ.... 10 երկա՜ր ու ձիգ օրեր...
Էսօր լրացավ իմ ու քո հանդիպումների մի շաբաթը,,,, 7 երջանիկ օր, 7 օրյա հեքիաթ,որ ապրեցինք միասին,,,, ու դեռ միլիոնավոր այսպիսի 7-եր ենք ապրելու,,,,,7,,,իմ ու քո սիրելի թիվը,,,,
Էս 10օրերի ընթացքում չմոռանաս սափրվել (:P), փողոցների անցումներն անցնել մենակ կանաչ լույսի տակով, ձեռքիդ վերքը մշակել, ու ամենակարևորը ժպտալ ու ամեն փոքր հնարավորության դեպքում ինձ հիշեցնել որ սիրում ես,,,միշտ հիշել,որ սիրում եմ,,,
Իսկ ես փոխարենը խոստանում եմ ամեն վայրկյան մտածել քո մասին, սիրել քեզ ու կարոտել,,,, ու ինչքան էլ դժվար լինի բաժանումը, շատ չտխրել ու միշտ հիշել,որ 10օրից հետո մի ամբողջ կյանք ենք ապրելու միասին, փորձելու ապրել միասին....
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, իմ միակ Արև :*


Saturday, June 15, 2013

Ժպտա :Ճ

Բարև,,,, հա, քեզ հետ եմ,,, ասում եմ բարև,,,,ժպտա՜,,, ժպտա, որովհետև ամեն ինչ ուղղակի հոյակապ ա,,ժպտա,որովհետև կյանքը լավ բան ա... ու գիտե՞ս ինչի, ,,, որովհետև....

Որովհետև երբ ուղղակի մի օր լրիվ պատահաբար քո կյանքում հայտնվում ա մեկը,ով դառնում ա առօրյայիդ մի մե՜ծ մասը, հասկանում ես,որ կյանքը լավ բան ա,,, երբ զգում ես,որ չես կարողանում տխրել,որովհետև չեն թողնում քեզ, հասկանում ես,որ կյանքը կարող ա ավելի լավը լինել,քան դու պատկերացնում ես,,,երբ անկախ քեզնից անընդհատ ժպտում ես,ուրեմն կյանքը հիասքանչ ա,,,ու վերջապես,երբ կա մեկը,ում կարոտում ես անգամ էն ժամանակ,երբ իր կողքին ես,ուրեմն միանշանակ կյանքը հեքիաթային ա....
ՈՒղղակի ուզում եի ասել,որ սիրում եմ կյանքը, սիրում եմ ազատությունը, սիրում եմ սիրելու զգացողությունը,,, ու ուղղակի,,,, սիրում եմ,,,, 

Հիմա քո հերթն ա,,, գնա ու սկսիր,,, սկսիր սիրելուց,,,թեկուզ հենց նրա համար,որ դրանից ավելի հաճելի զգացմունք չկա,,, սկսիր սիրելուց,,,,հենց թեկուզ կողքիդ դրված վերնաշապիկից....

Իսկ ես գնացի,,,,եկել էի ասելու,որ միշտ չի,որ  պետք ա խոսել մենակ վատ բաներից... լավ բաները մեր կյանքում շա՜տ-շատ են,,,, պետք ա ուղղակի դրանք նկատել....

Ժպտա... :Ճ

Thursday, June 13, 2013

Իսկ հեռախոսը լռում էր....

Հեքիաթ էր,,,, հեքիաթ էր թվում ամեն ինչ,,, առաջին իսկ վայրկյանից,,,, ամեն պահը,ամեն ակնթարթը....
Նա գեղեցիկ էր, հմայիչ, մեռնելու աստիճանի գերող ձայնի տեմբռով,,, օրիգինալ,խենթ, գիժ...
Կասկադը, գիշերային Երևանը, Հախվերդյանն ու գինու շիշը,,,, երևույթներ,որոնք կազմում էին հեքիաթի անբաժանելի մասը...
Երկուսով, միասին,,, գիշերվա խավարի մեջ...
Փշրվեց...
Մի քանի ակնթարթում սկսված հեքիաթը տևեց ընդամենը մի քանի ակնթարթ.... ու փշրվեց... Մարդկային վախի գործոնն էր, նորը գտնելու ու այն ևս մեկ անգամ կորցնելու վախի,թե ուղղակի հերթական գիժ ցանկությունը, ոչ ոք չգիտեր,,,, գիտեին միայն մի բան... նրանք միասին էին,բայց իրար օտար,,,կամ թե հարազատ,բայց առանց միմյանց,,,,,
Հերթական անքուն գիշերներից մեկի ընթացքում Լիլիթը հասկացավ,որ անհնար է շարունակել ապրել մի հեքիաթում,որ վերնագիր չուներ, որ անգամ չուներ բովանդակություն և եզրափակում....
Էգոիզմի պակասն էր,թե նրան ճանաչելու անհագ ցանկությունը,ինքն էլ չգիտեր,,,, միակ բանը,որ կարող էր այդ պահին օգնել,որ ազատվի շնչուղիների կապանքներից, հեռախոսն էր.... Մի քանի բառ, մի քանի կետադրական նշան,որ ամբողջովին նկարագրում էին հոգեվիճակը մեկի,ով ուղղակի դադարել էր զգալ իրականությունը,,,,ապրում էր մի հեքիաթում,որ կամ գոյություն չուներ,կամ էլ պարզապես տեսլականն էր հեռու՜ հեռավոր իրականության.... և հենց դա էր պետք պարզել....
՞Ես չեմ կարողանում էգոիստ լինել... բռնել ես ինձ ու բաց չես թողնում.... բաց թող,,,կամ բռնիր,,,Չեմ ուզում էլ մտածել քո մասին... Ի վերջո սահմանիր այդ գրողի տարած հեքիաթի վերջը,,,,որովհետև քանի դեռ հեքիաթը չի ավարտվել,ես չեմ կարող  ջնջել դրա սկիզբը....՞

Մի քանի բառ, մի քանի կետադրական նշան,որ ամբողջովին նկարագրում էին հոգեվիճակը.... հոգեվիճակ,որ ամբողջովին կախված էր մի քանի տողից,,,, տողեր,որ կսահմաներին հեքիաթի վերջը,,,նամակ,որ վերջ կդներ ամեն ինչին,,,,,
Իսկ հեռախոսը լռում էր,,,,,,,,




Saturday, June 1, 2013

Բարև....

Բարև...
Այդ ես եմ,,, Ես եկել եմ,,,թո՛ղ ինձ ներս...Բացի՛ր դուռը....
Մի՞թե չես տեսնում,որ ես այստեղ եմ,որովհետև քո օգնության կարիքն ունեմ,,,,որովհետև իմ օգնության կարիքն ունես,,,,
Թո՛ղ կողքիդ լինեմ,,,,կողքիս եղի՛ր,,,
Ժպտացրո՛ւ ինձ,,,, ժպտա՛,,,,ժպտա՛ քո իրական ու անկեղծ ժպիտով...
Գրկի՛ր ինձ ու բաց մի՛ թող,,,,թո՛ղ գրկեմ քեզ,որովհետև էլ բաց չեմ թողնի,,,
Արդար եղի՛ր ինքդ քո ես-ի հանդեպ,,,արդար եղի՛ր իմ հանդեպ,,,,
Գիտե՞ս, ինքդ էլ անգամ չգիտես,թե ինչքան բան ես արել ինձ համար,,, անկախ քեզնից,,,առանց մտածելու....
Բացի՛ր թևերիդ կապանքները, արձակի՛ր իմ թևերը,,,, արի՛ թռչենք երկուսով,,,արի՛ թռչենք շա՜տ բարձր,,, ամպերից էլ վեր...
Հետ բե՛ր հեքիաթս, այն հեքիաթը,որ դու ես ստեղծել,,,իմ ու քո համար,,,,
Մեր հեքիաթում չկան Ռոմեոներ ու Ջուլիետաներ,մեր հեքիաթն ուրի՜շ է,,,, այստեղ թույնը տեղ չունի...այստեղ միակ մահվան տարբերակը երջանկությունն է....
Դե ուրեմն արի՛ մեռնենք երջանկությունից, արի՛ մեռնենք երջանիկ...
Բաց մի՛ թող երջանիկ լինելու ու երջանկացնելու քո ակնթարթը....