Thursday, June 13, 2013

Իսկ հեռախոսը լռում էր....

Հեքիաթ էր,,,, հեքիաթ էր թվում ամեն ինչ,,, առաջին իսկ վայրկյանից,,,, ամեն պահը,ամեն ակնթարթը....
Նա գեղեցիկ էր, հմայիչ, մեռնելու աստիճանի գերող ձայնի տեմբռով,,, օրիգինալ,խենթ, գիժ...
Կասկադը, գիշերային Երևանը, Հախվերդյանն ու գինու շիշը,,,, երևույթներ,որոնք կազմում էին հեքիաթի անբաժանելի մասը...
Երկուսով, միասին,,, գիշերվա խավարի մեջ...
Փշրվեց...
Մի քանի ակնթարթում սկսված հեքիաթը տևեց ընդամենը մի քանի ակնթարթ.... ու փշրվեց... Մարդկային վախի գործոնն էր, նորը գտնելու ու այն ևս մեկ անգամ կորցնելու վախի,թե ուղղակի հերթական գիժ ցանկությունը, ոչ ոք չգիտեր,,,, գիտեին միայն մի բան... նրանք միասին էին,բայց իրար օտար,,,կամ թե հարազատ,բայց առանց միմյանց,,,,,
Հերթական անքուն գիշերներից մեկի ընթացքում Լիլիթը հասկացավ,որ անհնար է շարունակել ապրել մի հեքիաթում,որ վերնագիր չուներ, որ անգամ չուներ բովանդակություն և եզրափակում....
Էգոիզմի պակասն էր,թե նրան ճանաչելու անհագ ցանկությունը,ինքն էլ չգիտեր,,,, միակ բանը,որ կարող էր այդ պահին օգնել,որ ազատվի շնչուղիների կապանքներից, հեռախոսն էր.... Մի քանի բառ, մի քանի կետադրական նշան,որ ամբողջովին նկարագրում էին հոգեվիճակը մեկի,ով ուղղակի դադարել էր զգալ իրականությունը,,,,ապրում էր մի հեքիաթում,որ կամ գոյություն չուներ,կամ էլ պարզապես տեսլականն էր հեռու՜ հեռավոր իրականության.... և հենց դա էր պետք պարզել....
՞Ես չեմ կարողանում էգոիստ լինել... բռնել ես ինձ ու բաց չես թողնում.... բաց թող,,,կամ բռնիր,,,Չեմ ուզում էլ մտածել քո մասին... Ի վերջո սահմանիր այդ գրողի տարած հեքիաթի վերջը,,,,որովհետև քանի դեռ հեքիաթը չի ավարտվել,ես չեմ կարող  ջնջել դրա սկիզբը....՞

Մի քանի բառ, մի քանի կետադրական նշան,որ ամբողջովին նկարագրում էին հոգեվիճակը.... հոգեվիճակ,որ ամբողջովին կախված էր մի քանի տողից,,,, տողեր,որ կսահմաներին հեքիաթի վերջը,,,նամակ,որ վերջ կդներ ամեն ինչին,,,,,
Իսկ հեռախոսը լռում էր,,,,,,,,




No comments:

Post a Comment