Saturday, June 1, 2013

Բարև....

Բարև...
Այդ ես եմ,,, Ես եկել եմ,,,թո՛ղ ինձ ներս...Բացի՛ր դուռը....
Մի՞թե չես տեսնում,որ ես այստեղ եմ,որովհետև քո օգնության կարիքն ունեմ,,,,որովհետև իմ օգնության կարիքն ունես,,,,
Թո՛ղ կողքիդ լինեմ,,,,կողքիս եղի՛ր,,,
Ժպտացրո՛ւ ինձ,,,, ժպտա՛,,,,ժպտա՛ քո իրական ու անկեղծ ժպիտով...
Գրկի՛ր ինձ ու բաց մի՛ թող,,,,թո՛ղ գրկեմ քեզ,որովհետև էլ բաց չեմ թողնի,,,
Արդար եղի՛ր ինքդ քո ես-ի հանդեպ,,,արդար եղի՛ր իմ հանդեպ,,,,
Գիտե՞ս, ինքդ էլ անգամ չգիտես,թե ինչքան բան ես արել ինձ համար,,, անկախ քեզնից,,,առանց մտածելու....
Բացի՛ր թևերիդ կապանքները, արձակի՛ր իմ թևերը,,,, արի՛ թռչենք երկուսով,,,արի՛ թռչենք շա՜տ բարձր,,, ամպերից էլ վեր...
Հետ բե՛ր հեքիաթս, այն հեքիաթը,որ դու ես ստեղծել,,,իմ ու քո համար,,,,
Մեր հեքիաթում չկան Ռոմեոներ ու Ջուլիետաներ,մեր հեքիաթն ուրի՜շ է,,,, այստեղ թույնը տեղ չունի...այստեղ միակ մահվան տարբերակը երջանկությունն է....
Դե ուրեմն արի՛ մեռնենք երջանկությունից, արի՛ մեռնենք երջանիկ...
Բաց մի՛ թող երջանիկ լինելու ու երջանկացնելու քո ակնթարթը....


No comments:

Post a Comment