Friday, May 1, 2015

Սովորության ուժով....

Երկար ժամանակ ոչինչ չեմ գրել: Չգիտեմ՝ զբաղվածությունն էր պատճառը, թե ասելիքի պակասը: Կամ միգուցե չափից ավելի շատ ասելիք ունենալու ու մտքերը արտահայտել չկարողանալու վախը? Չգիտեմ...
Գաղտնիք չի, որ միշտ գրել եմ այն ժամանակ, երբ տխուր եմ, երբ էլ ոչ մեկի հետ խոսելու ոչ ցանկություն կա, ոչ էլ հնարավորություն: Գրել եմ, հուսալով, որ դրանով միջիցս կհանեմ ամբողջ տխրությունն ու ինձ հուզող խնդիրների ծանրությունը.... կամ, միգուցե, թաքուն հուսալով, որ կգտնվի մեկը, ով կարդալով գրածս ինչ-որ կերպ ինչ-որ հնարավոր կամ անհնար տարբերակով կխլի ինձնից ինձ տանջող մտքերը, կլուծի բոլոր խնդիրներս, ու դրանք չեն ծանրանա իմ ուսերին.....
Հերթական երեկոն է: Նստած եմ համակարգչիս առաջ, միացրել եմ Մի Քանի Հոգու Աղջիկ-չղջիկ երգը (միշտ դա եմ լսում, երբ քո մասին հակասական զգացումներ եմ ունենում), փորձում եմ մտքերս հավաքել ու գրել հերթական տնային աշխատանքը, բայց, բնականաբար,մտքերս ինձնից ուժեղ կամք ունեն, իրենք չեն թողնի, որ ես հիմա իրենցից բացի ինչ-որ այլ ուղղությամբ մտածեմ...
Համարյա երկու տարի դու լրացրել ես ինձ, եղել ես կյանքիս ամենակարևոր մարդկանցից մեկը,եթե ոչ ամենակարևորը,,,, Միշտ փորձել եմ հասկանալ քեզ, ընդունել, ներել, սիրել ու ապրել քո կողքին, իմ ու քո կյանքով.... Իսկ այսօր.... Այսօր հերթական անգամ մենք բաժանվեցինք,,,, բաժանվելն արդեն դարձել է սովորություն մեզ համար, ինչպես, օրինակ, առավոտյան արթնանալուց հետո մի բաժակ քաղցր սուրճը.... Բաժանվում ենք, հաշտվում, գրկում, սիրում,,,,ու նորից բաժանվում...
Այսօրվանը, թերևս, կլինի վերջինը,,,,, վերջին անգամ կխմենք մեր առավոտյան մի բաժակ սուրճը ու կհեռանանք..... Իսկ գիտես ինչու?
 Որովհետև հնարավոր չի մարդու հանդեպ չփոխվել, երբ ժամանակի ընթացքում սկսում ես նրանից չստանալ ակնկալած վերաբերմունքի գոնե տասը տոկոսը: Անհնար է մարդուն սիրել նույն ուժգնությամբ, երբ դու դառնում ես նրա համար սովորություն: Երբ սովորության ուժով հանդիպում եք, սովորության ուժով առավոտյան իրար զանգում, սովորության ուժով կռվում, վիրավորում,,,, սովորության ուժով սիրում....
Գնահատված լինել,,, ցանկություն, որն իրականում մեծ ջանք չի պահանջում, բայց որն ինձ կդարձներ լիակատար երջանիկ.... Մի քաղցր խոսք, մի փոքր քնքշություն, մի փունջ ձնծաղիկ, մի քիչ ուշադրություն,,,,, Ինձ քեզանից ավելին պետք չէր.... Ուզում էի ընդամենը սիրված ու գնահատված զգալ ինձ.... Իսկ դու? Իսկ դու ապրում ես սովորության ուժով:

Ցավոք էդպես էլ իմ անմեղ ցանկությունը սովորություն չդարձրիր.....



Saturday, March 15, 2014

Կարոտ...

Սիրել եմ,թե ուղղակի հրապուրվել քո ձայնից, ինքս էլ չգիտեմ....

Կարոտել էի քեզ...կարոտել էի քո հայացքը, քո հագնվելու ոճը, կանգնելու դիրքը, էն ձայնի տոնը, որով արտասանում էիր ինձ համար միշտ անչափ փափուկ ու սիրելի բառը՝ ՞Պուճու՜ր՞:

Պարզվում ա՝ կարոտելու մի քանի ձևեր կան:

Ես կարոտել եմ քեզ, որպես մարդ, կարոտել եմ որպես ընկեր, ու, երևի, ամենաշատը կարոտել եմ քո՝ վատ տղա խաղալու ու իմ՝ քեզ ամեն կերպ արդարացնելու զգացողությունը:

Քեզ տեսնել ու  հանդիպել, խոսել ոչնչից ու ասել ամեն ինչ, կանգնել քո դիմաց ու ձևացնել, թե ոչինչ չկա, չի էլ եղել, ամբողջ մարմնով դողալ հուզմունքից, ու ձևացնել,թե մրսում եմ ուղղակի.....
Էսքանից հետո ուղղակի անհնար էր չգիտակցել,թե ինչքան բան ես փոխել դու իմ կյանքում:

 Միակ բանը,որ հիմա կուզեի, ուղղակի ժամերով քեզ հետ նստել մեր սիրած տեղում ու խոսել, բայց էս անգամ ոչ թե սիրուց, հարաբերություններից ու ապագայի անիրականանալի ցանկություններից ու խոստումներից, այլ ուղղակի նստել ու խոսել, թեկուզ մեր խողքն աճած ծաղիկների գույներից:

Մարկ Մակարյան....անհայտ տարիքի.... անծանոթ մի երիտասարդ, ով հայտնվեց իմ կյանքում լույսի արագությամբ, տակնուվրա արեց ներսումս եղած ամեն մի մասնիկ, աչքերիս մեջ փայլ ծնեց, բարձրացրեց ինձ մինչև երկրագնդի վրա եղած ու չեղած ամենաբարձր կետը ու..... ու վերևից բաց թողեց.....

Երանի երբեք քեզ չհանդիպեի,,,,,, կամ չէ,,,,, ես շնորհակալ եմ քեզ, որ հայտնվեցիր իմ կյանքում, որովհետև եթե դու չլինեիր, թերևս ես չէի ունենա էն ամենաթանկը, ինչ ունեմ հիմա,,,,, երջանկություն.,,,,

Իսկ քեզ ես միշտ կպահեմ սրտիս մի փակ անկյունում՝ որպես եղած ու չեղած, ապրած ու չապրած մի ցնորք:

Խոստանում եմ իզուր տեղը չեղած բանը չկարոտել......

Saturday, March 1, 2014

Հաջող, ՈՒՖԱՌ...պռադալժենիյե

Կյանքում չէի մտածի,որ երբևէ կարող ա աչքերիցս արցունքներ գնան համալսարանյան կյանքս հիշելու ժամանակ: Էսօր մի հոդված կարդացի, որն ուղղակի լացացրեց: Ու քանի որ հոդվածի հեղինակը Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի ա, ու, բնականաբար, ոչ բոլոր դասախոսներին ա ներառել, կփորձեմ հիմա ավելացնել էն դասախոսներին, ովքեր դասավանդել են Մարկետինգում ու ովքեր իրոք մեծ դեր են խաղացել մեր՝ լավ մարդ կերտվելու հարցում: ՈՒրեմն էսպես՝

Նաիրա Գառնիկովնա-ռուսերեն

Չնայած որ կյանքում չեմ սիրել էն առարկան, որ ինքն ա դասավանդել, բայց հաճույքով էի գնում իրա էն դասերին,որոնց ժամանակ գռամմաԾիկայից դուրս որևէ այլ բան պիտի անեինք, օրինակ՝ լիքը կյանքի տարբեր երևույթների մասին դեբատները:
Մի անգամ նկարներ էր բերել, որ ընտրեինք դրանցից մեկը ու էդ նկարի վերաբերյալ շարադրություն գրեինք: Իմ շարադրության մասին ասել էր ՞ ես երեխեն խի՞  ա մենակ տխուր բաներ գրում՞..... տակ վոտ, ուզում եմ ասեմ, Նաիրա Գառնիկովնա, որ միշտ չեմ տխուր գրում :)

Միսս Առաքելյան- անգլերեն

ՃԻՇՏ դասախոս:  Էն որ առաջին դասերին մեզ թվում էր, որ ինքը ահավոր խիստ ա ու իրա դասերի ընթացքում Բիզնես Ինգլիշից դուրս ոչ մի բան չի լինելու: Բայց հետո իր շնորհիվ մեր անգլերենի խումբը ընտանիք էր դառել:  Էնքան էինք կապվել իրա մարդ տեսակի հետ, որ իր գնալը չափից դուրս ծանր էինք տարել:

Միսս Հարությունյան-անգլերեն

Ամենաբարի մարդը,որ երբևէ հանդիպել եմ իմ կյանքում:
Էս կնոջ մեջ էնքան բարություն կար,որ արդեն ամեն անգամ իրա "կներես" բառից արդեն ինձ վատ էի զգում:
Ճիշտ ա՝ մեկ-մեկ օգտվում էինք իրա բարությունից ու ինչ-որ տեղ նաև շահագործում (օրինակ ես Թոէֆլիս տնայինն իրա դասերի ընթացքում էի անում), բայց, վստահ եմ, որ ինքը էդ ամեն ինչը շատ լավ հասկանում էր:

Մադամ Դիլանյան-ֆրանսերեն

Մենակ մի բան կասեմ,,, ես հիանում եմ էս կնոջ՝ Նեգատիվը պոզիԾիվով ներկայացնելու կարողությամբ: Ով իր հետ շփվել ա,հաստատ կհասկանա՝ ինչի մասին ա խոսքս:

Մադամ Աննա-ֆրանսերեն

Չնայած ինձ ընդամենը երկու տարի ա դասավանդել, բայց Մադամ Աննան մեր դասղեկն ա.... ու դրանով ամեն ինչ ասված ա :)

Երևի էսքանը էն դասախոսների մասին, ովքեր դասավանդել են ինձ ու ում դասերից ես կյանքի դասեր եմ քաղել:

Մի բան, որի համար ամբողջ չորս տարի ափսոսել եմ, էն ա, որ մի դասախոս կար, ում դասերին, ցավոք, բախտ չեմ ունեցել մասնակցել՝

Մադամ Գասպարյան-Ֆրանսերեն

Մադամ Գասպարյանը իմ համար ուժեղ կնոջ իդեալ ա: Ուղղակի հիացել եմ ու շարունակելու եմ հիանալ իրենով: Ահավոր եմ ափսոսում, որ ինձ դաս չի տվել: Բայց ինքը մարդու էն տեսակն ա, որից կարելի ա լիքը բան սովորել անգամ իրան ուղղակի ճանաչելով:

Էսքանը: Ինչքան էլ ՈՒՖԱՌը լիքը վատ կողմեր ունի, շատ լավ բաներ էլ ա մեզ տվել,որոնց մասին հիշելու ենք ու որոնք կարոտելու ենք դեռ,.... իսկ հիմա մնում ա ուղղակի բարով-խերով ավարտենք :)

Tuesday, September 24, 2013

;)

Հեչ եղել ա՞, որ զգաք, որ ուղղակի անկարող եք...Անկարող եք փոխել ինչ-որ բան,,,
Իմ մոտ հաճախ ա լինում,,, ու էսօր էդ օրերից ա...
Երբ տեսնում ես,ոնց են ընկերներդ իրենք իրենց միջից կռծում,,,, Կիսվում քո հետ,նեղվում,,,, ու ուղղակի չգիտես ինչ ասես,,,, չգիտես ոնց ասես,որ իրենք միակը չեն նման իրավիճակում ու որ ամեն բան անցողիկ ա,,,, չգիտես ոնց ասես,որ մի օր էս օրը հիշելուց ուղղակի բարի դեմքով ժպտալու են,,,ընդամենը....
Իսկ էսօր,,, էսօր ուղղակի տենց օր ա,,, մեկն ա էն օրերից, որոնք ինչ-որ մարդկանց համար պարտադիր ձախ են գնում...Ուղղակի տենց ա ստացվել,որ էսօր էդ ինչ-որ մարդիկ դուք եք....
Մի բանում ես միշտ վստահ եմ եղել... Կյանքում ամեն ինչ, ինչ տեղի ա ունենում, պատճառ ունի,,, լինելու բանը լինում ա,,,, ու եթե էսօր էս լինելու բանը վատն էր,ուրեմն կամ մի օր միանգամից կփոխվի դեպի լավը,կամ ուղղակի մի ուրիշ բան կպատահի,որը կապացուցի,որ էսօրվա կատարվածը ամենալավ լուծումն էր....
ՈՒղղակի ուզում էի ասել քեզ, որ կյանքը տրված ա ոչ միայն լավ,այլ նաև վատ զգացողություններ ապրելու համար,,,, ուղղակի ԺՊՏԱ ու մտածի,որ մի օր  ավելի լավ ա լինելու,քան մտածում ես...
Ես վստահ եմ դրանում,,
Դու էլ հավատա... :*



Thursday, September 19, 2013

Լիալուսին

Բարև,,, 
Հեչ եղել ա՞, որ փորձեք ամեն ինչի մեջ մեղավորներ գտնել: ՈՒ կապ չունի՝ էդ "մեղավորը" կլինի շնչավոր թե անշունչ...
Իմ մոտ հաճախ ա լինում... 
Գլխացավ ունեմ, եղանակից ա,,,, փռշտում եմ, սաղ էդ ալերգիան ա մեղավոր (ու հեչ,որ նախորդ օրը պաղպաղակ էի ուտում, չնայած,որ անձրև էր):
Հիմա ասածս ինչ ա..... 
Ասում եմ էս լիալուսինը ոնց ա է համը հանում: Հիմա ամբողջ գիշեր չեմ քնելու... ու քիչ ա որ չեմ քնելու, մի հատ էլ ստիպված եմ լինելու մտածել...Իսկ մտածելն էլ հո լավ բաների մասին չէ՜ր լինելու... բա ո՜նց կլիներ... 
Մի խոսքով, հեչ լավ բան չի լիալուսինը...հաստատ սաղ վատ բաների մեջ ինքն ա մեղավոր... պետք ա մի հատ ստատիստիկա հավաքել,տեսնել ինքնասպանությունների, բաժանումների ու մյուս վատ բաների քանի տոկոսն ա եղել լիալուսնից հետո:
Չվախենաք,,,խոստանում եմ, որ ոչ ինքնասպան կլինեմ,ոչ էլ կբաժանվեմ ինչ-որ մեկից.... 
Բայց դե մեկ ա,,, ինչ լինում ա,լիալուսնի մեղքով ա (համենայն դեպս հիմա ամենահարմարը դրան մեղադրելն ա):
Իսկ ես գնացի մտածելու... 



Sunday, July 28, 2013

BarCamp Artsakh 2013 took place in Shushi.

BarCamp is an international network of user-generated unconferences primarily focused around technology and the Web. In Armenia BarCamp has been held since 2009. It is already 5 years that people who usually meet online, gather in one place, communicate with each other offline, learn about innovations in Web sphere and just have fun.
Starting from 2010 BarCamp takes place in Artsakh also. This year BarCamp Artsakh took place from 24 to 28 of July in Shushi. Nearly 70 people from Republic of Armenia and Republic of Nagorno-Karabakh were participating in it. Guests from Denmark and USA were especially impressed by the warm atmosphere. The initiators and organizers of this year’s BarCamp Artsakh were AYDC (Artsakh Youth Development Center), the ministry of youth and culture in NKR and the ministry of youth affairs and sport of RA.
During these 5 days , besides the presentations, which were mostly concerning blogging and media, the participants had the chance to meet the Prime minister of NKR Ara Harutyunyan. The meeting was held in warm and friendly ambiance.
Especially impressive and interesting was the excursion in Shushi and Dadivank. The participants visited the museum of art in Shushi and the church of St. Khazanchetsots, knew a lot about NKR and had the opportunity to see one of the most ancient churches in Artsakh-Dadivank.

In the end the participants had a final meeting, discussed the pluses and the minuses of the unconference, took photos and departed with the hope to meet next year again in the frames of BarCamp Artsakh 2014


Saturday, July 13, 2013

:*

Էն,որ ժամանակը թռնելու սովորություն ունի,երբեք գաղտնիք չի եղել ինձ համար: Բայց էն,որ ժամանակը կարողանում ա նաև թռցնել,էդ ես նոր եմ հասկացել:
Ընդամենը մի ամիս,,, մի ամիս՝ լի սիրով ու երջանկությամբ,,, մի ամիս՝ լի եթերային զգացողություններով,,, մի ամիս՝ լի ուղղակի սիրելու ու սիրված լինելու հնարավորությամբ: Մի ամսվա ընթացքում հասցրել ենք սիրել,սիրվել, կռվել, հաշտվել, հեռավորության վրա զգալ միմյանց ներկայությունը, կարոտել, ճանապարհել,դիմավորել,,,,Ընդամենը մի ամիս, որի ընթացքում հասցրի հասկանալ,թե ինչքան թանկ ես ինձ համար, թե ինչքան եմ սիրում քեզ ու թե ինչքան շատ ա քեզ պինդ գրկելու ու բաց չթողնելու ցանկությունը:
ՈՒ դեռ քանի՜-քանի ''մի ամիս-ներ'' ենք ունենալու՝ լի մի քանի անգամ ավելի շատ էմոցիաներով:
Սիրում եմ քեզ, Արևս,,, ու էս աշխարհում ոչինչ ու ոչ ոք չի կարող ինձ հակառակում համոզել...
ՈՒզում եմ ամեն ամիս էս օրը օրացույցի վրա նշել որպես ևս մեկ ամսվա վերջ՝ լի սիրով ու ջերմությամբ: