Tuesday, January 3, 2012

Թիկ-թակ....

Թիկ-թակ,թիկ-թակ....
Ժամացույցն ազդարարում էր Նոր Տարվա գալուստը: Տարի,որ լի էր սպասումներով ու հավատով,,,Տարի,որ պիտի իր հետ բերեր նոր հույզեր,նոր կյանք...
Թիկ-թակ,թիկ-թակ....
Ժամացույցի ամեն թակոցի հետ նա վերապրում էր անցյալ տարին,կարդում անցած տարվա պատմության էջերն ու մեկ առ մեկ ծալելով` կողպում դրանք սրտի խորն անկյուններում...
Թիկ-թակ,թիկ-թակ....
Երազում էր,,,,երազում էր հաջորդ անգամ կարդալ մեկ այլ պատմություն,որի գլխավոր դերում կլինեին երկուսով...
Թիկ-թակ,թիկ-թակ...
Սլաքների ամեն թակոցի հետ անցնում էին վայրկյանները,,,Վայրկյաններ,որոնք իրենց հետ տանում էին ժամանակը....Վայրկյաններ,որոնք պիտի մոտեցներին իրեն իր երազանքին...
Թիկ-թակ,թիկ-թակ....
Սլաքների տոնական թակոցներ,բաժակների չխկոցներ,հրավառություն,երազանքներ ու հրաշքներ...
Թիկ-թակ,թիկ-թակ...
Նոր Տարի,նոր կյանք,նոր սպասումներ ու նորացված,արդեն մեկ տարով մեծացած ՍԵՐ...

No comments:

Post a Comment