Friday, January 13, 2012

Անտարբերություն...

Կորցնում էր...Կորցնում էր ամեն ինչ,,,ժամանակը,հույսը,համբերությունն ու ՆՐԱՆ...
Նստած էր պատուհանի մոտ ու սառած հայացքով նայում էր անցորդներին:
Ոմանք վազում էին աշխատանքի,ոմանք` խանութ,իսկ ոմանք էլ շտապում էին րոպե առաջ հասնել հանդիպման վայր,տեսնել սիրելիին,համբուրել,ու ասել,թե որքա~ն են սիրում նրան...
Իսկ ինքը նայում էր ու մտքերով սլանում ՆՐԱ ետևից,,,
Բայց նա չկար,,,անհետացել էր,անհետացել անվերադարձ,,,,կամ ո՞վ գիտե,գուցե երբևէ վերադառնալու մտադրությամբ...
Ամեն օր խոսում էին,,,գրեթե ամեն ինչ ասել էին միմյանց,բացի մեկից`ամենակարևորից..Ու ահա...Արդեն ուշ է....Կամ գուցե դեռ շուտ է,.,,Ինքն էլ չգիտի,,,,Միայն մի բան հաստատ գիտեր...Նրա օրեցօր հեռանում էր իրենից....
Նստած էր պատուհանի մոտ ու սառած հայացքով նայում էր անցորդներին....
Ու հոսում էին այտերի վրայով անտարբերության կաթիլներն ու նրանց թաց սերը...


No comments:

Post a Comment