Ասում են` պատահական չի լինում ոչինչ,,,,իսկ ի՞նչ,եթե պատահականության շնորհիվ եմ ես դեռ շնչում,զգում աշնան շունչն ու ապրում,ի՞նչ,եթե այդ նույն պատահականությունն է ստիպում ժպտալ ու արտասվել,կամ ի՞նչ,եթե պատահականությունը հանդիպեցրեց մեզ երկուսիս,ստիպեց սիրել քեզ,սիրել ողջ սրտով ու անմոռաց....ու հենց նա էլ բաժանեց մեզ.... ուզում եմ ապրել պատահաբար ու կերտել կյանքս պատահականության սկզբունքով,,,ուզում եմ հավատալ,որ ամեն ինչ պատահաբար պատահեց,ու մի օր էլ նույն պատահականությունը կմիացնի մեզ.... կհանդիպենք պատահաբար բայց չենք կրկնի Սևակի փորձը,,,պատահաբար կպատահենք,բայց բաց կթողնենք անհրաժեշտաբար հրաժեշտ տալու մեր փորձությունը...
No comments:
Post a Comment