Monday, August 20, 2012

Մի երգի պատմություն...

-Սե՞ր,,,Ինչ սեր,,,դա սեր չէ,Լիլիթ,ուշքի եկ վերջապես,,,
-Դու չես հասկանում,,,,ես սիրում եմ նրան,,,երևի,,,
-Երևի՞,,,դու ինքդ էլ չես հասկանում,թե ինչպես ես ինքդ քեզ ցավ պատճառում քո իսկ երևակայության արդյունքում,,,հասկացի'ր վերջապես,դու հորինել ես դա,,,,հնարավոր չէ սիրել մեկին,ում համարյա չես ճանաչում:
-Լռի'ր,Արփինե',մի' շարունակիր,,,ես ճանաչում եմ նրան,,,գիտեմ իր սիրած ֆիլմերը,երգերը,գիտեմ,թե ինչ է անում օրվա ցանկացած ժամի,,,և ի վերջո,չէ՞ որ գոյություն ունի Ֆեյսբուքը,,,մատդ սեղմում ես մկնիկին, ու վուալյա,,,,իմանում ես այն ամենը,ինչ քեզ պետք է մարդուն ճանաչելու համար,,,,ես ճանաչում եմ նրան...
-Լավ մտածիր,իզուր տանջում ես քեզ...

Արփինեն վեր կացավ ու դուրս եկավ սենյակից`Լիլիթին թողնելով իր մտքերի հետ միայնակ....

"Չես սիրում,չես ճանաչում,,,,,,կարելի է կարծել,թե ինքն ամենագետ է,,,"-հեգնանքով ինքն իր մեջ քննադատում էր Արփինեին...

Օրերն անցնում էին,իսկ նրա մեջ օրեցօր ավելի էին բույն դնում Արփինեի ծնած կասկածները,,,,Իսկ եթե նա ճի՞շտ է,եթե իրոք սա սեր չէ՞,,,,եթե ես իրոք չափազանցու՞մ եմ ամեն ինչ,եթե սա պարզապես հրապուրա՞նք է,եթե,,,,եթե,,,եթե,,,,,

Անձրևոտ եղանակ էր,,,Լիլիթը միայնակ զբոսնում էր անձրևի տակ`փորձելով ևս մեկ անգամ ի մի բերել ամիսների կատարվածն ու իր զգացմունքները,,,,ականջակալներում մեղմ հնչում էր Ռուբեն Հախվերդյանի "Երևանի գիշերներում" երգը,,,ու հանկարծ նրա առջև կանգնում է հենց ԻՆՔԸ,ժպտում,գրկում ու բարևում,,,Իսկ Լիլիթի մտքին միայն մի բան էր`գրկել նրան ու այլևս երբեք բաց չթողնել,,,,Իսկ ականջակալներում դեռ հնչում էր երգը,,,,,
Հրաժեշտ տվեցին,,,,,Լիլիթն իր քայլերն ուղղեց դեպի մոտակա այգին,,,,իսկ ականջակալները չէին ցանկանում լռել,,,,,Նրանք երգում էին,իսկ Լիլիթի աչքերից կաթիլ-կաթիլ թափվում էին արցունքներն ու խառնվում անձրևի կաթիլներին,,,Արցունքներ,որ ապացույցն էին իր զգացմունքների,արցունքներ,որ դեռ երկար էին թափվելու,,,արցունքներ,որոնցից յուրաքանչյուրն իր հետ տանում էր հույսի ևս մեկ նշույլ,,,,

Հանեց բջջայինն ու ինչ-որ բան գրեց,,,,

"Իսկ դու դեռ ասում էիր,որ դա սեր չէ,,,,,ես սիրում եմ նրան,հասկացի'ր,սիրում եմ,,,,,խենթանում եմ նրա շնչից,ժպիտից ու անգամ նրա օծանելիքի բույրից,,,,,և թեկուզ ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ,,,,միևնույն է,ես սիրում եմ նրան,ու ոչ ոք,լսո՞ւմ ես,ոչ ոք չի կարող ինձ հակառակում համոզել".....


Արփինեն արագ վերցրեց պայուսակն ու դուրս վազեց,,,,,,,




No comments:

Post a Comment