Monday, May 20, 2013

Կյանքի իմա՞ստ թե....

-Բարև: Ո՞Վ ես դու:
-Ե՞ս: ես կյանքի իմաստն եմ: Մի՞թե երբեք չես լսել իմ մասին:
-Ախ այո,փաստորեն այդ դու ես.... Իսկ ես էլ կարծում էի,թե դու գոյություն չունես: Ահա թե ինչպիսին ես դու:
- Շատերն են այդպես կարծում: Ախր չեմ հասկանում,մի՞թե այդքան բարդ  է ինձ գտնելը: Ես միշտ այնտեղ եմ,որտեղ ինձ ոչ ոք չի փնտրում:
-Իսկ ես գտա: Ու գիտե՞ս ինչու: Որովհետև ես չլսեցի մարդկանց: Որովհետև նրանք ինձ տանում էին հակառակ ուղղությամբ: Իսկ ես լսեցի սրտիս ձայնին:
-Մարդիկ չեն հասկանում,որ ինձ գտնելու համար ուղղակի ցանկություն է պետք, մի՜ փոքր ցանկություն:
- Դա նրանից է,որ ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը որոշել է սահմանել ՞ճիշտն՞ ու ՞սխալը՞.....Իսկ մարդիկ.....ա՜խ այդ մարդիկ.... Նրանք այնքան անխելք են,որ առանց հասկանալու ընդունել են նրա սահմանումն ու ապրում են դրան հետևելով:
 -Բայց դու տարբեր ես: Դու չհետևեցիր նրան: Ինչու՞:
-Որովհետև ես չեմ ուզում լինել խամաճիկը հասարակության, այն հասարակության,ով առանց անգամ երբևէ տեսնելու այն մարդուն,ով սահմանել է ճիշտն ու սխալը, գնում է նրա հետևից: Ես ուզում եմ ինքս սահմանել իմ ճիշտն ու սխալը,ու թե սխալվեմ,ես կլինեմ դրա համար պատասխանատու:
-Վերջապե՜ս: Վերջապես հայտնվեց մեկը,ով ոչ միայն գտել է ինձ,այլև երբեք էլ չի կորցնի: ՈՒռա՜,,ես այլևս մենակ չեմ մնա: Բեր ինձ մոտ մարդկանց, խնդրում եմ,օգնիր նրանց գտնել ինձ ու էլ չկորցնել: Սովորեցրու նրանց ապրել իրենց կյանքով: Չէ որ կյանքը հավերժ չէ: Երբեք չգիտես,թե վաղն ինչ կլինի: Իսկ գուցե սա է ճիշտը.... իսկ գուցե նա ով սահմանել է ճշտի ու սխալի օրենքները, ինքն էլ չգիտեր,թե ով եմ ես.... Օգնիր մարդկանց հետ գալ այն ուղղուց,որը կործանման է տանում....Վերադարձրու մտածելու ու տրամաբանելու նրանց կարողությունը: Դու դա կարող ես,որովհետև դու գտել ես ինձ: Ես քեզ կօգնեմ: Չվախենաս.... Ես այստեղ եմ,,, էլ ոչ մի տեղ չեմ գնալու:
-Ամեն ինչ ունի իր սկիզբը: Մենք միասին կդնենք սկիզբը նոր ճշտի,,,իրական ճշտի,կամ գուցե մենք կհորինենք մի նոր սխալ....Ամեն դեպքում,դա կլինի մեր սխալը,ոչ թե ուրիշի....
-Տո՛ւր ինձ ձեռքդ,,,, մենք միասին ենք,,,, դու գտել ես կյանքի իմաստը,,,,դրանից ավել ոչինչ ու ոչ ոք չի կարող օգնել քեզ գտնել քո ճիշտը: Բաց չթողնե՛ս ինձ.... 

No comments:

Post a Comment